Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 10-ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

______ 2024 թվականի  N  ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  • Որոշման N 1 հավելվածում․

ա․ 170-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա. 1.4-րդ, 1.10-րդ, 1.17-րդ, 1.26-րդ գծանշումներից, որոնք դեղին գույնի են։»

բ․ N 1 ձևի 3-րդ գլխի  3.2, 3.3, 3.28 - 3.30 թվերով սկսվող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.2, 3.3, 3.28 - 3.30` 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կամ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա».

գ․ N 1 ձևի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.9․1 և 4.9.2 կետերով`

«4.9.1 «Երթևեկությունը հակասահքային շղթաներով». 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների երթևեկությունը թույլատրվում է առնվազն երկու տանող անիվների վրա հակասահքային շղթաների կիրառումով։ 4.9.1 նշանը կիրառվում է 8.5.8 ցուցանակի հետ։

4.9.2 Հակասահքային շղթաներով երթևկության վերջ»․ ցույց է տալիս 4.9.1 նշանի ազդման գոտու վերջը:»

          դ․  N1 ձևի 8-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.5.8 կետով`

«8.5.8. «Մերկասառույց»․ տեղեկացնում է առջևում ճանապարհի երթևեկելի մասում ձյունածածկույթի կամ մերկասառույցի առկայության մասին: Նշանի ազդեցությունը գործում է տարվա ձմեռային ամիսներին, երբ երթևեկելի մասը սայթաքուն  է»:

ե․ N3 ձևի 3-րդ գլխի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

                 «Հաշմանդամ»` 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 8.17` «Հաշմանդամներ» նշանի պատկերով, դեղին քառակուսու տեսքով (կողմը` 150 մմ)»

  • Որոշման N 2 հավելվածում`

ա․ 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-10 ենթակետերով` 

«7) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված, երեք գագաթ ունեցող լեռան բարձունքով, ներսում ձյան փաթիլի խորհրդանիշով () և դրա հետ համատեղ «M+S», «M&S», «MS» տառերով մակնիշված ձմեռային դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը (մաշվածության ինդիկատորի բացակայության պայմաններում) սույն ենթակետում նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ կազմում է 4մմ և պակաս։ Նշված անսարքությունները բացահայտվում են տեխնիկական ախտորոշիչ (դիագնոստիկ) գործիքների միջոցով․

8) հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են բութակավոր հակասահքային դողեր․

9) նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային դողեր․

10) ձմեռային դողերը, բութակավոր հակասահքային  դողերը (դրանց կիրառման պարագայում) տեղադրված են տրանսպորտային միջոցի ոչ բոլոր անիվների վրա։»։

բ․ 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադել հետևյալ խմբագրությամբ`

«ա․ վարորդի համար դիմացի տեսանելիությունն ապահովող հողմապակու լուսաթափանցելիությունը 70 տոկոսից պակաս է: Առջևի դռների և առջևի կողային ապակիների (առկայության դեպքում) լուսաթափանցելիությունը 60 տոկոսից պակաս է:»

գ․ Նկար 6-ը լրացնել հետևյալ նոր պատկերներով ՝ 4.9.1 և 4.9.2  նշաններով․

 

դ․ Նկար 9-ը լրացնել հետևյալ նոր պատկերով՝ 8.5.8 նշանով․

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   

  

 

Հայաստանի Հանրապետության                                             Ն Փաշինյան

               վարչապետ     

 

  • Duration

    24.07.2024 09.08.2024
  • Type

    Decision

  • Area

    Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 352

Print

Related documents / links

Suggestions

Levon Makhsudyan

25.07.2024

Անվադողերի կիրառման միջակայքերի աղյուսակում մայիս և սեպտեմբեր ամիսներին ձմեռային բութակավորված անվադողերի օգտագործումը երթևեկության անվտանգության տեսակետից հիմնավորված չէ, քանի որ այդ ամիսներին հիմնականում առանց ձյան ծածկույթի ասֆալտային կամ բետոնային ծածկով ճանապարհների վրա բութակավոր անվադողերի շահագործումը որպես հետևանք կարող է բերել երկաթյա բութակների արտանետման , ինչը վտանգ կարող է հանդիսանալ երթևեկության մասնակից այլ տրանսպորտային միջոցների համար։ Առաջարկ - Մայիս և սեպտեմբեր ամիսները միավորել հունիս-օգոստոս ամիսներին՝ կիրառելով անվադողերի նկատմամբ համապատասխան սահմանափակումները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

24.07.2024

ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման հավելված 1-ի նկար12-ի «հաշմանդամ» պատկերը փոխարինել նոր պատկերով, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://accessibleicon.org/#use։ Այն եկել է փոխարինելու1960-ականներին ստեղծված տարբերանշանին, որը չի արտացոլում մարմնի օրգանական շարժումներն ինչպես մյուս ստանդարտ իզոտիպերի դեպքում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

24.07.2024

Նախագծերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին՝ հաշվի առնելով, որ անձանց նկատմամբ այլևս չեն սահմանվում հաշմանդամության խմբեր (սակայն խմբերը պահպանվում են նախկին համակարգով գնահատված անձանց դեպքում)։

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.