Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 10-ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 24.07.2024 22:46:29 Առաջարկում ենք բոլոր նախագծերում առանց բացառության խուսափել «հաշմանդամ» կամ «հաշմանդամներ» ձևակերպումները կիրառելուց՝ հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Միաժամանակ առաջարկում ենք նախագծերով փոփոխել տվյալ որոշումների այլ մասերում կիրառվող համանման ձևակերպումները։ Հայտնում ենք նաև, որ այն սխալ է ոչ միայն օրենքի տեսանկյունից, այլև որպես գոյական օգտագործելն անընդունելի է համարվում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների կողմից, քանի որ չի արտացոլում հաշմանդամության սոցիալական մոտեցումը։ Առաջարկությունը ընդունվել է Նախագիծը խմբագրվել է՝ հիմք ընդունելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքում օգտագործվող տերմինաբանությանը՝ օգտագործվում է "խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձիք" և "հաշմանդամություն ունեցող անձիք" բառակավակցությունները
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 24.07.2024 22:46:29 Նախագծերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին՝ հաշվի առնելով, որ անձանց նկատմամբ այլևս չեն սահմանվում հաշմանդամության խմբեր (սակայն խմբերը պահպանվում են նախկին համակարգով գնահատված անձանց դեպքում)։ Առաջարկությունը ընդունվել է Նախագիծը խմբագրվել է՝ հիմք ընդունելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքում օգտագործվող տերմինաբանությանը՝ օգտագործվում է "խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձիք" և "հաշմանդամություն ունեցող անձիք" բառակավակցությունները
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 24.07.2024 22:46:29 ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման հավելված 1-ի նկար12-ի «հաշմանդամ» պատկերը փոխարինել նոր պատկերով, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://accessibleicon.org/#use։ Այն եկել է փոխարինելու1960-ականներին ստեղծված տարբերանշանին, որը չի արտացոլում մարմնի օրգանական շարժումներն ինչպես մյուս ստանդարտ իզոտիպերի դեպքում։ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման հավելված 1-ի նկար12-ի «Հաշմանդամություն ունեցող անձիք» պատկերով ցուցանակը ճանաչման նշանն է, որի մեջ նշված պատկերը համապատասխանում է ԵԱՏՄ երկրներում կիրառվող ճանաչման նշանի պատկերին։ Նշենք, որ տվյալ նշանի գուրծառույթը հետևյալն է՝ եթե տրանսպորտային միջոցը վարում է հաշմանդամություն ունեցող անձ, կամ տեղափոխում է հաշմանդամություն ունեցող անձի (անձանց), ապա վարորդը ցանկության դեպքում կարող է հիշյալ ճանաչման նշանը փակցնել տրանսպորտային միջոցի վրա՝ երթևեկության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց տրված առավելություններից օգտվելու համար։
4 Levon Makhsudyan 25.07.2024 10:11:17 Անվադողերի կիրառման միջակայքերի աղյուսակում մայիս և սեպտեմբեր ամիսներին ձմեռային բութակավորված անվադողերի օգտագործումը երթևեկության անվտանգության տեսակետից հիմնավորված չէ, քանի որ այդ ամիսներին հիմնականում առանց ձյան ծածկույթի ասֆալտային կամ բետոնային ծածկով ճանապարհների վրա բութակավոր անվադողերի շահագործումը որպես հետևանք կարող է բերել երկաթյա բութակների արտանետման , ինչը վտանգ կարող է հանդիսանալ երթևեկության մասնակից այլ տրանսպորտային միջոցների համար։ Առաջարկ - Մայիս և սեպտեմբեր ամիսները միավորել հունիս-օգոստոս ամիսներին՝ կիրառելով անվադողերի նկատմամբ համապատասխան սահմանափակումները։ Հաշվի առնելով, որ ՀՀ տարբեր տարածաշրջաններում և ՀՀ մարզերում եղանակային պայմանները կարող են կտրուկ իրարից տարբերվել (մեկ տարածաշրջանում չոր ճանապարհածածկ, մեկ այլ տեղում ձյուն և մերկասառույց՝ այդ թվում մայիս ամսին), ուստի նպատակահարմար չենք գտնում արգելել մայիս և սեպտեմբեր ամիսներին երթևեկել ձմեռային բութակավորված դողերով։ Այսինքն այդ ամիսներին, թե ինչպիսի դողերով երթևեկել, թողնված է վարորդի հայեցողությանը։