ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
______ 2024 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա․ 170-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա. 1.4-րդ, 1.10-րդ, 1.17-րդ, 1.26-րդ գծանշումներից, որոնք դեղին գույնի են։»
բ․ N 1 ձևի 3-րդ գլխի 3.2, 3.3, 3.28 - 3.30 թվերով սկսվող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3.2, 3.3, 3.28 - 3.30` 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կամ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա».
գ․ N 1 ձևի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.9․1 և 4.9.2 կետերով`
«4.9.1 «Երթևեկությունը հակասահքային շղթաներով». 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների երթևեկությունը թույլատրվում է առնվազն երկու տանող անիվների վրա հակասահքային շղթաների կիրառումով։ 4.9.1 նշանը կիրառվում է 8.5.8 ցուցանակի հետ։
4.9.2 Հակասահքային շղթաներով երթևկության վերջ»․ ցույց է տալիս 4.9.1 նշանի ազդման գոտու վերջը:»
դ․ N1 ձևի 8-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.5.8 կետով`
«8.5.8. «Մերկասառույց»․ տեղեկացնում է առջևում ճանապարհի երթևեկելի մասում ձյունածածկույթի կամ մերկասառույցի առկայության մասին: Նշանի ազդեցությունը գործում է տարվա ձմեռային ամիսներին, երբ երթևեկելի մասը սայթաքուն է»:
ե․ N3 ձևի 3-րդ գլխի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հաշմանդամ»` 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 8.17` «Հաշմանդամներ» նշանի պատկերով, դեղին քառակուսու տեսքով (կողմը` 150 մմ)»
ա․ 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-10 ենթակետերով`
«7) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված, երեք գագաթ ունեցող լեռան բարձունքով, ներսում ձյան փաթիլի խորհրդանիշով () և դրա հետ համատեղ «M+S», «M&S», «MS» տառերով մակնիշված ձմեռային դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը (մաշվածության ինդիկատորի բացակայության պայմաններում) սույն ենթակետում նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ կազմում է 4մմ և պակաս։ Նշված անսարքությունները բացահայտվում են տեխնիկական ախտորոշիչ (դիագնոստիկ) գործիքների միջոցով․
8) հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են բութակավոր հակասահքային դողեր․
9) նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային դողեր․
10) ձմեռային դողերը, բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման պարագայում) տեղադրված են տրանսպորտային միջոցի ոչ բոլոր անիվների վրա։»։
բ․ 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադել հետևյալ խմբագրությամբ`
«ա․ վարորդի համար դիմացի տեսանելիությունն ապահովող հողմապակու լուսաթափանցելիությունը 70 տոկոսից պակաս է: Առջևի դռների և առջևի կողային ապակիների (առկայության դեպքում) լուսաթափանցելիությունը 60 տոկոսից պակաս է:»
գ․ Նկար 6-ը լրացնել հետևյալ նոր պատկերներով ՝ 4.9.1 և 4.9.2 նշաններով․
դ․ Նկար 9-ը լրացնել հետևյալ նոր պատկերով՝ 8.5.8 նշանով․
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն․ Փաշինյան
վարչապետ