Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 10-ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության  2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի № 1699-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը և Որոշումը համապատասխանեցնել է  «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգին։ Միաժամանակ հիշյալ նախագծերի և ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի № 113-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-67-Ն օրենքի ընդունմամբ՝ համաձայն որի՝ «հաշմանդամների» բառը փոխարինվել է «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ԵԱՏՄ 14.04.2015թ. թիվ 28 որոշման համաձայն ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը պետք է համապատասխանեցվեն ԵԱՏՄ հանձնաժողովի 18.10.2011թ. թիվ 827 որոշմամբ հաստատված Մաքսային միության ՄՄ ՏԿ 014/2011 «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ  հավելված 2-ի «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների» ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետում ավելացնել տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող նոր պայման՝ մասնավորապես, տարվա ամիսներից կախված տրանսպորտային միջոցների վրա համապատասխան անվադողերի բացակայությամբ պայմանավորված արգելվում է դրանց շահագործումը:

ՀՀ լեռնանցքներով և բարձր լեռնային գոտիներով անցնող ճանապարհահատվածներում ձյան տեղումների, ձնաբքի և մերկասառույցի ժամանակ բեռնատար տրանսպորտային միջոցները, հագեցված չլինելով հակասահքային շղթաներով, առաջացնում են խցանումներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Նման խնդիրներից խուսափելու նպատակով առաջարկվում է բեռնատար տրանսպորտային միջոցների համար սահմանել հակասահքային շղթա կիրառելու պարտադիր պահանջ՝ ձյան տեղումների, ձնաբքի և մերկասառույցի ժամանակ հիշյալ ճանապարհահատվածներով երթևեկելիս։ Նշված պահանջը թույլ կտա բարձրացնել բեռնատարի անցողունակությունը անբարենպաստ եղանակային պայմաններում ապահովելով անխափան ճանապարհային երթևեկությունը։

Նշենք, որ նման պահանջ նախատեսված է նաև այլ երկրների մասնավորապես՝ Վրաստանի, Ուկրաինայի օրենսդրությամբ։ Հավելենք, որ Որոշման մեջ ներկայում չկան հակասահքային շղթաներով երթևեկելու վերաբերյալ ռեժիմի պահանջ մտցնելու ճանապարհային նշաններ, ուստի համապատասխան եղանակային պայմաններում, տվյալ ճանապարհահատվածին հակասահքային շղթաներ կրելու, ինչպես նաև այդ շղթաների հանելու պահանջի մասին բեռնատար ավտոմոբիլների վարորդներին տեղեկացնելու համար առաջարկվում է ավելացնել նոր ճանապարհային նշաններ, որոնք համապատասխանում են 08.11.1968թ․ Վիեննայի «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» Կոնվենցիայի հավելված 3-ում ներկայացված ճանապարհային նշանների երկրաչափական ձևին, տեսքին և գույներին։

Որոշման հավելված 2-ի «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների» ցանկի 6-րդ կետի 5)-րդ ենթակետի ա) ենթակետում անհրաժեշտություն է առաջացել կատարել հետևյալ փոփոխությունները՝ «տրանսպորտային միջոցների առջևի տեսանելիությունն ապահովող հողմապակու լուսաթափանցելիությունը 70 տոկոսից պակաս է: Առջևի դռների և առջևի կողային ապակիների (առկայության դեպքում) լուսաթափանցելիությունը 60 տոկոսից պակաս է»: Հիշյալ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է, այն հանգամանով, որ ներկայումս գործող Որոշման ա/ ենթակետում հղում է տրված ապակիների լուսաթափանցելիության չափը կանոնակարգող ՀՀ օրենսդրությանը (ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի թիվ 289-Ն որոշում) որն ուժը կորցրել է։ Հավելենք, որ տրանսպորտային միջոցների առջևի կողային ապակիների 60 տոկոսից պակաս լուսաթափանցելիության չափը սահմանվել է՝ հաշվի առնելով մեր երկրի ամռան ամիսների բարձր ջերմասիճանը։

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում կատարվել է փոփոխություն (2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-67-Ն օրենք), համաձայն որի՝ «հաշմանդամների» բառը փոխարինվել է «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, ուստի անհրաժեշտություն է առաջանում հիշյալ Որոշումների մեջ կատարել համապատասխան փոփոխություններ։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Որոշումը «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է Որոշման հավելված 2-ում կատարել լրացումներ, որոնց համաձայն՝ անվադողերի կիրառման միջակայքերը ներկայացված են աղյուսակում՝

Տարվա ամիսներ

Անվադողերի տեսակներ

ամառային

Ձմեռային բութակավորված

Ձմեռային չբութակավորված

նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ

-

+

+

ապրիլ, մայիս

+

+

+

հունիս, հուլիս, օգոստոս

+

-

+

սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբերի 14-ը ներառյալ

+

+

+

Նախագծի ընդունման արդյունքում անբարենպաստ եղանակայանին պայմաններին (նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ) կնվազեն անհամապատասխան անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը: Նշված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կենթարկվեն համապատասխան տուգանքների։

Նշենք, որ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածն ընտրվել է հաշվի առնելով Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի  կողմից տրամադրած տեղեկատվությունը։ Միաժամանակ, հունիս, հուլիս և օգօստոս ամիսներին ձմեռային բութակավորված անվադողերով երթևեկության արգելումը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև ապահովել ճանապարհի ծածկի վնասումը մետաղական բութակներից։

Միաժամանակ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-67-Ն օրենքի ընդունմամբ պայմանավորված խմբագրվել են ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն 1-ին և 3-րդ ձևերի 3-րդ գլուխները, ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի № 1699-Ն որոշման 3-րդ հավելվածի 50․34, 51․9, 55․8, 55․20, 53․14 և 55․21 կետերը, ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի № 113-Ն որոշման N 1 հավելվածի 83-րդ կետը։ 

 

  1. 4. Ակնկալվող արդյունքները.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։

Առաջարկվող լրացումների և փոփոխությունների ընդունումը կնպաստի անբարենպաստ եղանակային պայմաններում երթևեկության անվտանգության բարձրացմանը, ձմռան ամիսներին ճանապարհի դժվարանցելի հատվածներում անխափան երթևկության ապահովմանը, ինչով պայմանավորված ձմռան ամիսներին կնվազեն անհամապատասխան դողերի շահագործումով պայամանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և (կամ) վիրավորների քանակը։

 

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

7 Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

                                   

 

  • Обсуждалось

    24.07.2024 - 09.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт, Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1163

Принт

Предложения

Levon Makhsudyan

25.07.2024

Անվադողերի կիրառման միջակայքերի աղյուսակում մայիս և սեպտեմբեր ամիսներին ձմեռային բութակավորված անվադողերի օգտագործումը երթևեկության անվտանգության տեսակետից հիմնավորված չէ, քանի որ այդ ամիսներին հիմնականում առանց ձյան ծածկույթի ասֆալտային կամ բետոնային ծածկով ճանապարհների վրա բութակավոր անվադողերի շահագործումը որպես հետևանք կարող է բերել երկաթյա բութակների արտանետման , ինչը վտանգ կարող է հանդիսանալ երթևեկության մասնակից այլ տրանսպորտային միջոցների համար։ Առաջարկ - Մայիս և սեպտեմբեր ամիսները միավորել հունիս-օգոստոս ամիսներին՝ կիրառելով անվադողերի նկատմամբ համապատասխան սահմանափակումները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

24.07.2024

ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման հավելված 1-ի նկար12-ի «հաշմանդամ» պատկերը փոխարինել նոր պատկերով, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://accessibleicon.org/#use։ Այն եկել է փոխարինելու1960-ականներին ստեղծված տարբերանշանին, որը չի արտացոլում մարմնի օրգանական շարժումներն ինչպես մյուս ստանդարտ իզոտիպերի դեպքում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

24.07.2024

Նախագծերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին՝ հաշվի առնելով, որ անձանց նկատմամբ այլևս չեն սահմանվում հաշմանդամության խմբեր (սակայն խմբերը պահպանվում են նախկին համակարգով գնահատված անձանց դեպքում)։

Узнать больше