Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի մշակումը նպատակ ունի կարգավորելու ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, բացառել գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ծագած խնդրահարույց հարցերն ու դրանց ոչ միանշանակ հետևանքները,  որոշ դրույթների վերանայման և լրացման արդյունքում  ունենալ կամավոր ատեստավորման գործընթացի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ կազմակերպում և իրականացում:

Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորում իրականացնելու համար ընթացակարգի նկարագրութունը ներառելու, գործընթացն առավել ժամանակակից մոտեցումներով, ինչպես նաև ստացված բավարար քանակի դիմումների առկայության դեպքում նույն տարում կրկնակի ատեստավորում կազմակերպելու հնարավորություն ստեղծելու, ատեստավորումն ավելի թափանցիկ, կողմնակի ազդեցություններից զերծ պահելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը մշակումը բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները, առաջարկվող լուծումները

Նախագծով նախատեսվում է, որ կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող անձինք: Ատեստավորումը հաջողությամբ անցնելուց հետո տվյալ անձինք  հնարավորություն կստանան մասնակցելու ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթներին:

Կարևոր փոփոխություն է նաև ատեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելը, չնայած, որ նախագծում պահպանված է նաև թղթային եղանակով ատեստավորումն անցկացնելու կարգը՝ հաշվի առնելով անհաղթահարելի ուժի ազդեցությամբ հնարավոր խոչըդոդների առաջացման ռիսկը: Այս փոփոխությունը կնպաստի ռեսուրսների և ժամանակի ավելի արդյունավետ օգտագործմանը, թղթային թեստերով աշխատելիս ուսուցիչների կողմից ճիշտ պատասխանները ձևաթղթի վրա անցկացկացնելու ընթացքում վրիպակներից խուսափելուն և հետագայում դրանց վերաբերյալ լրացուցիչ դիմումներ ներկայացնելը բացառելուն: Այս փոփոխությունը նաև լրացուցիչ խթան կհանդիսանա շատ ուսուցիչների համար տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտություննը զարգացնելու համար:

Ատեստավորման  արդյունքում ուսուցչին տրամադրվող հավելավճարի հետ կապված կարգավորումները շարադրվել են ավելի հստակ՝ այն տրամաբանությամբ, ինչպես ատեստավուրթումն անցած շահատուներին այս տարիներին տրամադրվում են հավելավճարները: Վերանայված ձևակերպումները հետագայում թյուրըմբնումների տեղիք չեն տա:

Իրավական ակտում էլեկտրոնային հայտագրման մասին դրույթներում կատարված խմբագրումները վերաբերում են ավտոմատացված համակարգով ձևավորվող տեղեկությանը, որի արդյունքում հետադարձ կապն այլևս չի ապահովվի անձի միջամտությամբ:

Հաշվի առնելով, որ ատեստավորմանը դիմում և մասնակցում են նաև չաշխատող մասնագետները՝ նախագծում «ուսուցիչ» բառը փոխարինվել է «մասնակից» բառով այն դրույթներում, որոնք վերաբերելի են նաև չաշխատող անձանց:

Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» առարկա չի դասավանդվում, առարկայի բովանդակությունը ներառված է  «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Հայոց պատմություն» առարկայական չափորոշիչներում և ծրագրերում, ուստի անհրաժեշտություն է առաջացել նախագծում իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ կարգից հանելով «Հայրենագիտություն» առարկային վերաբերող կարգավորումները:

Բացի այդ, գործող կարգի 8-րդ կետում առկա՝ ««Հայրենագիտություն» և «Իմ հայրենիքը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Հայրենագիտություն» առարկայից, «Բնագիտություն» և «Բնություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Բնագիտություն» առարկայից» և 10-րդ կետում առկա՝ ««Բնագիտություն» («Բնություն») և «Հայրենագիտություն» («Իմ հայրենիքը») առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:» Ձևակերպումների միջև առկա է հակասություն, և ահնրաժեշտ է այն վերանայել՝ սահմանելով, որ «Բնագիտություն» («Բնություն») և «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

Հաշվի առնելով, որ 1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները 2023 թվականից ևս ատեստավորման հնարավորություն ունեն, և գործարկման ընթացքում կայացվել է որոշում՝ ինտեգրված թեստավորում իրականացնելու մասին, ուստի նախագծով կսահմանվի, որ դասվարները կթեստավորվեն մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։

Իրավական ակտում կատարվող փոփոխությունները թեև ծավալուն են, այնուամենայնիվ, նոր խմբագրությամբ այն շարադրելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով փոխկապակցված իրավական ակտերում, հավելավճարի տրամադրման համար կնքվող պայմանգրերում սույն կարգի մասնավորապես դրույքաչափին ու հավելավճարներին վերաբերող կետերին կատարված բազմաթիվ հղումների քանակը:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները կամավոր ատեստավորման գործընթացը կդարձնեն ավելի մասնակցային, ուսուցիչների համար ավելի գրավիչ և դյուրին։

 Էլեկտրոնային եղանակով իրականացման արդյունքում գործընթացը կդառնա ճկուն, առանց լրացուցիչ վարչարարության և ռեսուրսների օգտագործման (թեստերի տպագրություն, տեղափոխում, կազմակերպիչների, ներկայացուցիչների գործուղումներ), հնարավորություն կընձեռվի միջոցառումը կազմակերպելու մեկից ավելի անգամ՝ ըստ ստացված դիմումների քանակի: Բացի այդ, այլևս չի լինի լրացվող ձևաթղթի վրա մասնակիցների կատարվող աշխատանքի անհրաժեշտություն, որ լրացուցիչ լարվածություն, ժամանակ և ջանք է պահանջում, և ավելացնում է սխալվելու հավանականությունը:

Առարկայացանկի խմբագրման արդյունքում հայտ ներկայացնելիս դիմողների համար առարկան ընտրելիս որոշակիություն կլինի, կբացառվեն հակասությունները:

 Վարձատրությանը վերաբերող ձևակերպումները  կսահմանվեն այպես, ինչպես իրականացվում է՝ ներառյալ ՆԶՊ դասավանդողներինը, ինչը կբացառի տարընթերցումները, տարբեր ենթակայության դպրոցների դեպքում ոչ միասնական մոտեցման դրսևորումը, հետևաբար նաև՝  ստացվող հարցադրումները:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Նախագիծը բխում է

  1. «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն:»:
  2. «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը և հիմնախնդիրները» գլխի 43-րդ՝ «Աշխարհում ներկայում համընդհանուր տարածում է ստանում այն մոտեցումը, որ ինչքան ավելի երկարամյա է ուսուցչի ստաժը, այնքան ավելի բարձր կրթական արդյունք են գրանցում սովորողները։ Հայաստանում ամենաբարձր կրթական արդյունքը գրանցում են 10-20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները՝ արձանագրելով 30 միավորի տարբերություն ավելի փոքր աշխատանքային փորձառություն ունեցող ուսուցիչների նկատմամբ։ Այս խմբի ուսուցիչների սովորողների գրանցած արդյունքն ավելի բարձր է, քան քսանից ավել տարիների ստաժ ունեցող ուսուցիչներինը։ Ամենացածր արդյունքը գրանցում են մինչև հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները, ինչը վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել սկսնակ ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղղությամբ, ինչպես նաև խոսում է մանկավարժական կրթության խնդիրների մասին, այդ թվում՝ մանկավարժական պրակտիկայի անբավարար գործիքակազմի, որի արդյունքում մանկավարժական պրակտիկան ըստ էության տեղափոխվում է աշխատանքային առաջին տարիների գործունեության դաշտ։ Այս առումով հատկապես մտահոգիչ է այն հանգամանք, որ Հայաստանում ուսուցիչների գրեթե կեսը (46%) 50 տարեկանից բարձր տարիքի են, ինչը նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու հաջորդ տասնամյակում ուսուցչական համակազմի յուրաքանչյուր երկու անդամից մեկին փոխարինել նորով։ Այս գործընթացը կարող է էապես ազդել սովորողների ուսումնառության և կրթական արդյունքի վրա՝ բերելով դրա նվազման։ Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցիչների ընդամենը 11 %-ն է 30 տարեկանից ցածր և նոր ուսուցիչների թիվը զգալի քիչ է, ապա սա կարող է բերել ոչ միայն ուսուցիչների դասավանդման որակի նվազման՝ փոքր աշխատանքային փորձառության հետևանքով, այլ ընդհանրապես ուսուցիչների ֆիզիկական բացակայության։ Արդեն այսօր տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղական դպրոցների մասին է, այլ նաև քաղաքային։ Ուսուցիչ գտնելու դժվարության մասին են խոսում նաև քաղաքային դպրոցների տնօրենները։ Միջանկյալ լուծումները՝ ուսուցիչների գործուղման կարգի, տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման պայմանների բարելավման, էլեկտրոնային ուսուցման միջոցով ուսուցիչների բացակայության լրացման, չեն կարող համարվել համակարգային լուծումներ և կարգավորել խնդիրը։ Ակնհայտ է, որ ուսուցչի մասնագիտությունը գրավիչ չէ իբրև երիտասարդների կողմից նախընտրելի կենսագիծ։» և 45-րդ՝ «Ուսուցիչները, ուսումնական հաստատությունների ղեկավար ու վարչական աշխատողները չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ և հմտություններ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար։» կետերով սահմանված, 3-րդ՝ «Կրթության մինչև 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը և ուղղությունները» գլխի 72-րդ՝ «Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոնը։», 73-րդ՝ «Լինելով փոքր պետություն, մարդկային կապիտալի տեսանկյունից կարևորվում է յուրաքանչյուր քաղաքացին, հասարակության յուրաքանչյուր անդամ՝ որպես մարդկային կապիտալի մի մասնիկ։» կետերով, 76-րդ կետի՝ «Սույն վերջնական նպատակի իրականացման համար մինչև 2030 թվականը  սահմանվում են հետևյալ ռազմավարական ուղղությունները.» 2-րդ ենթակետով՝ «կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի  ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում» սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից:
  3. ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կատավարության 2021-2026 թվականների Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բաժնի2 կետով սահմանված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից՝ «Ուսուցչի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմների ներդրում»:
  4. ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի  1-ին՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց  գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:», 3-րդ՝ ««Հանրակրթության ոլորտի առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարը մինչև 2026 թվականը հանրակրթության նոր չափորոշիչների ամբողջական ներդնումն է հանրապետության բոլոր դպրոցների բոլոր դասարաններում՝ ապահովելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքի, ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության, բարձրորակ ուսուցչական համակազմի և դպրոցների թափանցիկ ու արդյունավետ կառավարման ամբողջություն։ Այս նպատակի իրագործման հիմնական թիրախներն են» պարբերություններով և 3-րդ պարբերության 4-րդ կետից՝ «ներդնել ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականություն՝ ելնելով ուսուցիչների տարբեր խմբերի կարիքներից, ներդնել ուսուցչի աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ՝ հնարավորություն ընձեռելով բոլոր ուսուցիչներին ունենալու առնվազն աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացում, ամբողջությամբ վերանայել մանկավարժական կրթության համակարգը՝ երիտասարդների շրջանում ուսուցչի մասնագիտությունը դարձնելով պահանջված, հեղինակավոր և արդիական»:
  5. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջից՝ «Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը:»:

 

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում:

  • Duration

    15.07.2024 30.07.2024
  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 147

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.