Fuzelina Karapetyan
30.07.2024
Ի՞նչ ծրագրով է կազմվելու էլեկտրոնային թեստը։Ցանկալի կլիներ տեսնել մեկ էլեկտրոնային թեստի նմուշ-օրինակ։
73 - За
20 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Նախագծի մշակումը նպատակ ունի կարգավորելու ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, բացառել գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ծագած խնդրահարույց հարցերն ու դրանց ոչ միանշանակ հետևանքները, որոշ դրույթների վերանայման և լրացման արդյունքում ունենալ կամավոր ատեստավորման գործընթացի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ կազմակերպում և իրականացում:
Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորում իրականացնելու համար ընթացակարգի նկարագրութունը ներառելու, գործընթացն առավել ժամանակակից մոտեցումներով, ինչպես նաև ստացված բավարար քանակի դիմումների առկայության դեպքում նույն տարում կրկնակի ատեստավորում կազմակերպելու հնարավորություն ստեղծելու, ատեստավորումն ավելի թափանցիկ, կողմնակի ազդեցություններից զերծ պահելու անհրաժեշտությամբ:
Նախագիծը մշակումը բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
Նախագծով նախատեսվում է, որ կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող անձինք: Ատեստավորումը հաջողությամբ անցնելուց հետո տվյալ անձինք հնարավորություն կստանան մասնակցելու ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթներին:
Կարևոր փոփոխություն է նաև ատեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելը, չնայած, որ նախագծում պահպանված է նաև թղթային եղանակով ատեստավորումն անցկացնելու կարգը՝ հաշվի առնելով անհաղթահարելի ուժի ազդեցությամբ հնարավոր խոչըդոդների առաջացման ռիսկը: Այս փոփոխությունը կնպաստի ռեսուրսների և ժամանակի ավելի արդյունավետ օգտագործմանը, թղթային թեստերով աշխատելիս ուսուցիչների կողմից ճիշտ պատասխանները ձևաթղթի վրա անցկացկացնելու ընթացքում վրիպակներից խուսափելուն և հետագայում դրանց վերաբերյալ լրացուցիչ դիմումներ ներկայացնելը բացառելուն: Այս փոփոխությունը նաև լրացուցիչ խթան կհանդիսանա շատ ուսուցիչների համար տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտություննը զարգացնելու համար:
Ատեստավորման արդյունքում ուսուցչին տրամադրվող հավելավճարի հետ կապված կարգավորումները շարադրվել են ավելի հստակ՝ այն տրամաբանությամբ, ինչպես ատեստավուրթումն անցած շահատուներին այս տարիներին տրամադրվում են հավելավճարները: Վերանայված ձևակերպումները հետագայում թյուրըմբնումների տեղիք չեն տա:
Իրավական ակտում էլեկտրոնային հայտագրման մասին դրույթներում կատարված խմբագրումները վերաբերում են ավտոմատացված համակարգով ձևավորվող տեղեկությանը, որի արդյունքում հետադարձ կապն այլևս չի ապահովվի անձի միջամտությամբ:
Հաշվի առնելով, որ ատեստավորմանը դիմում և մասնակցում են նաև չաշխատող մասնագետները՝ նախագծում «ուսուցիչ» բառը փոխարինվել է «մասնակից» բառով այն դրույթներում, որոնք վերաբերելի են նաև չաշխատող անձանց:
Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» առարկա չի դասավանդվում, առարկայի բովանդակությունը ներառված է «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Հայոց պատմություն» առարկայական չափորոշիչներում և ծրագրերում, ուստի անհրաժեշտություն է առաջացել նախագծում իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ կարգից հանելով «Հայրենագիտություն» առարկային վերաբերող կարգավորումները:
Բացի այդ, գործող կարգի 8-րդ կետում առկա՝ ««Հայրենագիտություն» և «Իմ հայրենիքը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Հայրենագիտություն» առարկայից, «Բնագիտություն» և «Բնություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Բնագիտություն» առարկայից» և 10-րդ կետում առկա՝ ««Բնագիտություն» («Բնություն») և «Հայրենագիտություն» («Իմ հայրենիքը») առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:» Ձևակերպումների միջև առկա է հակասություն, և ահնրաժեշտ է այն վերանայել՝ սահմանելով, որ «Բնագիտություն» («Բնություն») և «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
Հաշվի առնելով, որ 1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները 2023 թվականից ևս ատեստավորման հնարավորություն ունեն, և գործարկման ընթացքում կայացվել է որոշում՝ ինտեգրված թեստավորում իրականացնելու մասին, ուստի նախագծով կսահմանվի, որ դասվարները կթեստավորվեն մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։
Իրավական ակտում կատարվող փոփոխությունները թեև ծավալուն են, այնուամենայնիվ, նոր խմբագրությամբ այն շարադրելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով փոխկապակցված իրավական ակտերում, հավելավճարի տրամադրման համար կնքվող պայմանգրերում սույն կարգի մասնավորապես դրույքաչափին ու հավելավճարներին վերաբերող կետերին կատարված բազմաթիվ հղումների քանակը:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները կամավոր ատեստավորման գործընթացը կդարձնեն ավելի մասնակցային, ուսուցիչների համար ավելի գրավիչ և դյուրին։
Էլեկտրոնային եղանակով իրականացման արդյունքում գործընթացը կդառնա ճկուն, առանց լրացուցիչ վարչարարության և ռեսուրսների օգտագործման (թեստերի տպագրություն, տեղափոխում, կազմակերպիչների, ներկայացուցիչների գործուղումներ), հնարավորություն կընձեռվի միջոցառումը կազմակերպելու մեկից ավելի անգամ՝ ըստ ստացված դիմումների քանակի: Բացի այդ, այլևս չի լինի լրացվող ձևաթղթի վրա մասնակիցների կատարվող աշխատանքի անհրաժեշտություն, որ լրացուցիչ լարվածություն, ժամանակ և ջանք է պահանջում, և ավելացնում է սխալվելու հավանականությունը:
Առարկայացանկի խմբագրման արդյունքում հայտ ներկայացնելիս դիմողների համար առարկան ընտրելիս որոշակիություն կլինի, կբացառվեն հակասությունները:
Վարձատրությանը վերաբերող ձևակերպումները կսահմանվեն այպես, ինչպես իրականացվում է՝ ներառյալ ՆԶՊ դասավանդողներինը, ինչը կբացառի տարընթերցումները, տարբեր ենթակայության դպրոցների դեպքում ոչ միասնական մոտեցման դրսևորումը, հետևաբար նաև՝ ստացվող հարցադրումները:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Обсуждалось
15.07.2024 - 30.07.2024
Тип
Приказ решение
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 6215
Принт30.07.2024
Ի՞նչ ծրագրով է կազմվելու էլեկտրոնային թեստը։Ցանկալի կլիներ տեսնել մեկ էլեկտրոնային թեստի նմուշ-օրինակ։
30.07.2024
Առաջարկում եմ 7-րդ կետում «անհնարինության դեպքում» արտահայտությունից հետո փակագծերում բացահայտել, թե որ դեպքերն են համարվում ֆորսմաժորային:
30.07.2024
7.Պակասեցնել բարդ հաշվարկային խնդիրների քանակը, կամ երկարացնել կամավոր ատեստացիային հատկացվող ժամանակը՝այն դարձնելով ավելի իրատեսական։