Fuzelina Karapetyan
30.07.2024
Ի՞նչ ծրագրով է կազմվելու էլեկտրոնային թեստը։Ցանկալի կլիներ տեսնել մեկ էլեկտրոնային թեստի նմուշ-օրինակ։
73 - Agree
20 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----------- 2024 թվականի N -------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«5.2. Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող անձինք:»:
«7. Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման, անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով:»:
«8. «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում, 1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։»:
«9. 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների, դասվարների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թեստավորման եղանակով:
«10. «Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:»:
«18. Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:»:
«19. Ատեստավորմանը մասնակցելու համար հայտերը ներկայացվնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) և նույն էջում ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:»:
«6) համաձայնություն՝ տեխնիկական սարքերի առկայության ստուգում անցնելու վերաբերյալ:»:
«2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը), սույն հավելվածի 5.2-րդ կետով սահմանված դեպքում՝ մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ, 5.3-րդ կետով սահմանված դեպքում՝ դպրոցում աշխատած լինելու մասին տեղեկանք, առկայության դեպքում՝ մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ:»:
«7) համաձայնություն՝ տեխնիկական սարքերի առկայության ստուգում անցնելու վերաբերյալ:»:
«22. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության կայքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում են հայտ ներկայացրած ուսուցիչների ցուցակները: Ատեստավորման նպատակով հայտ ներկայացրած մասնակիցների՝ ինքնաշխատ եղանակով ձևավորված ցուցակները հասանելի են նաև ԳԹԿ-ին։»։
«32. Մասնակիցների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով: Ատեստավորման սենյակ մուտք գործելուց առաջ ստուգվում է հեռախոսի կամ այլ սարքերի առկայությունը, հայտնաբերելու դեպքում այն հանձնվում է ատեստավորման կենտրոնի պատասխանատուին, որից հետո մասնակիցը մուտք է գործում ատեստավորման սենյակ՝ իր հետ տանելով միայն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը:»:
«33. Մասնակիցը մոտենում է իր խմբի ներկայացուցչին (թղթային եղանակով իրականացման դեպքում՝ ստանում պատասխանների ձևաթուղթը), ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի՝ համապատասխան նստարանին:»:
«33.1. Էլեկտրոնային եղանակով թեստավորվելու դեպքում մասնակիցը մուտք է գործում հարմարեցված տարածք, համակարգիչներից մեկի առջև զբաղեցնելու տեղը որոշվում է վիճակահանության արդյունքում՝ ներկայացուցիչներից մեկի ներկայությամբ: Աշխատանքն սկսվելուց 15 րոպե առաջ ներկայացուցիչը մասնակիցների համար ընթերցում է ատեստավորման անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման գործընթացի մասին:
33.2. Էլեկտրոնային թեստավորման հարցաշարը ներբեռնվում է թեստավորման համար ստեղծված էլեկտրոնային համակարգի միասնական բազայում:
33.3. Սույն հավելվածի 42-45-րդ, 47- 50-րդ կետերով սահմանված դրույթները կիրառելի են նաև էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորումն իրականացնելու դեպքում:
33.4. Թեստավորման յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը՝ 0 միավոր:
33.5. Համակարգ մուտք գործելուց հետո, համակարգը միասնական բազայից մասնակցի համար ձևավորում է թեստ և ֆիքսում աշխատանքի սկիզբը։ Մասնակցի էջում հայտնված ժամացույցը հետհաշվարկի միջոցով ցույց է տալիս թեստավորման համար նախատեսված ժամանակը:
33.6. Թեստը բաղկացած է հարցերից, որոնց պատասխանները կարող են ներկայացված լինել մի քանի ենթադրյալ պատասխաններով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
33.7. Մասնակիցը ծանոթանում է հարցերին և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ` իր կարծիքով ճիշտ պատասխանը:
33.8. Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցը սեղմում է թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը։ «Ավարտել» կոճակը սեղմելուց հետո համակարգը ինքնաշխատ եղանակով ձևավորում է ամփոփաթերթ, որտեղ նշվում է մասնակցի կողմից յուրաքանչյուր առաջադրանքին տրված պատասխանը, տվյալ առաջադրանքի ճիշտ պատասխանը, ճիշտ պատասխանների քանակը և ընդհանուր առաջադրանքների համեմատ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը:
33.9. Մասնակիցը համարվում է քննությունը հաղթահարած՝ սույն կարգով նախատեսված արդյունք ցուցաբերելու դեպքում:
33.10. Թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո համակարգը փակում է առաջադրանքների կատարման համար նախատեսված պատուհանը, և ինքնաշխատ եղանակով ձևավորում է ամփոփաթերթը:
33.11. Ամփոփաթերթը ձևավորվելուց հետո հասանելի է համակարգում՝ Հանձնաժողովի և տվյալ մասնակցի էջում:
33.12. Թեստավորման ժամանակ առաջադրանքները կատարելու համար նախատեսված ժամանակը լրանալուց հետո համակարգը ինքնաշխատ ձևով կազմում է արձանագրություն, որտեղ նշվում է յուրաքանչյուր մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, ճիշտ պատասխանների քանակը և բոլոր առաջադրանքների համեմատությամբ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը։ Արձանագրությունը հրապարակվում է համապատասխան ցուցանակի վրա:
33.13.Աշխատանքն ավարտած մասնակիցն անմիջապես մոտենում է ներկայացուցչին, հայտնում իր ստացած միավորը և դուրս գալիս քննասենյակից:
33.14. Թեստավորման արդյունքում ստացած արդյունքի բողոքարկումն իրականացվում է սույն կարգի 63-68-րդ (բացառությամբ 66-րդ կետի 2-րդ ենթակետի) կետերով սահմանված կարգով և ժամկետներում:»:
« 34. Թղթային եղանակով ատեստավորվելու դեպքում մասնակիցն ատեստավորման սենյակ է տանում միայն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը:»:
«35. Աշխատանքն սկսվելուց 15 րոպե առաջ ներկայացուցիչը մասնակիցների համար ընթերցում է ատեստավորման անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման գործընթացի մասին:»:
«38. Թղթային եղանակով ատեստավորումն անցկացվում է թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:»:
«42. Ատեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած մասնակցի մուտքն ատեստավորման սենյակ:»:
«43. Թեստավորման ընթացքում արգելվում է ատեստավորման սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, ինչպես նաև թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխել, թեստավորման հառաջադրանքների կատարման հետ կապված մասնագիտական հարցեր տալ ատեստավորման սենյակում գտնվող անձանց:»:
«48. Աաշխատանքի ավարտից 30 րոպե առաջ ներկայացուցիչը մասնակիցների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում սահմանված ժամին աշխատանքն ավարտին հասցնելու անհրաժեշտության մասին:
«67. Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում մասնակցի աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա մասնակցի աշխատանքի բողոքարկման արդյունքները հրապարակվում են ԳԹԿ-ի կայքէջում բողոքարկման ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:»:
«73.1.Հաստատությունում դասավանդող վարչական աշխատողին կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարը հաշվարկվում է միայն դասավանդվող ժամերի նկատմամբ:
73.2. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցչին հավելավճարը տրամադրվում է դասավանդվող ժամերի նկատմամբ, որի 0.5 դրույքը հավասարեցված է ուսուցչական մեկ դրույքին:»:
«5) 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ հաջորդ ատեստավորման ժամանակ:»:
«77.1. 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների մասին տեղեկատվությունը, ըստ ենթակայության, նախարարությունը ներկայացնում է լիազոր մարմնին՝ տնօրենի կողմից տվյալ ուսուցչի համար սույն կարգի 78-րդ կետով սահմանված վերապատրաստումը և վերաատեստավորմանը մասնակցությունն ապահովելու համար, որի նպատակով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսուցչի էջում կատարվում է նշում:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Discussed
15.07.2024 - 30.07.2024
Type
Order Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 6213
Print30.07.2024
Ի՞նչ ծրագրով է կազմվելու էլեկտրոնային թեստը։Ցանկալի կլիներ տեսնել մեկ էլեկտրոնային թեստի նմուշ-օրինակ։
30.07.2024
Առաջարկում եմ 7-րդ կետում «անհնարինության դեպքում» արտահայտությունից հետո փակագծերում բացահայտել, թե որ դեպքերն են համարվում ֆորսմաժորային:
30.07.2024
7.Պակասեցնել բարդ հաշվարկային խնդիրների քանակը, կամ երկարացնել կամավոր ատեստացիային հատկացվող ժամանակը՝այն դարձնելով ավելի իրատեսական։