Add to favourites

Under development

«Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի (լիազոր մարմին) իրավասությունն է ՌԷԳ և ՇՄԱԳ ուղեցույցների հաստատումը: Ըստ այդմ՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները  հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը:

Ռազմավարական էկոլոգիական գնահատման ուղեցույցով սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված հիմնադրույթային փաստաթղթի ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) ընթացակարգը:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցը սահմանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, այդ թվում՝ ընթացակարգը, մեթոդները և գործիքակազմը:

  • Discussed

    15.07.2024 - 20.08.2024

  • Type

    Order

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Public discussion

07.08.2024 14:30

Aarhus Centre in Yerevan, 46 Charents str.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1684

Print

Suggestions

Անժելա Աբելյան

20.08.2024

Հայտնում ենք, որ քննարկվող իրավական նախագծի վերաբերյալ «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն» ՀԿ ունի մի շարք այլ դիտարկումներ, ուստի խնդրում ենք նշված դիտարկումները ներկայացնելու համար աշխատանքային հանդիպում՝ իրավական ակտի նախագծի հեղինակների հետ։ Խնդարկված հանդիպման կազմակերպչական հարցերով կարող եք կապ հաստատել՝ 095 355 865 հեռախոսհամարով, կամ mkrtichyananni@gmail.com էլեկտրոնային հասցեով։

Անժելա Աբելյան

20.08.2024

Ուղեցույցի Աղյուսակ N3.-ի Օբյեկտների և բնութագրերի վիճակ 21-րդ կետում նշվում է՝ Նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակների բացահայտում։ Այս փուլում պետք է բացահայտվեն թե´ այլընտրանքային, թե´ զրոյական՝ նախատեսվող գործունեություն չիրականացնելու տարբերակները։ Այլընտրանքները պետք է ներառեն այլընտրանքային վայրերի, տեղադիրքի, երթուղիների, տեխնոլոգիաների, գործընթացների, հումքի, նախագծային և շինարարական աշխատանքների լուծումների, բնապահպանական և սոցիալական միջոցառումների նկարագրություններ։ Պետք է իրականացվի նաև նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակների էկոլոգատնտեսական վերլուծություն և նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորում։- Առաջարկում ենք նշված հիմնավորման հիմքում դնել բնապահպանական հետևանքների համեմատությունները: Նաև անհրաժեշտ է այլըտնրանքներ կազմել և առաջարկելու գործընթացում ներգրավվել հանրությանը:

Անժելա Աբելյան

20.08.2024

Ուղեցույցի 42-րդ կետի Աղյուսակ N15.-ի 3-րդ կետում նշվում է՝ ՇՄԱԳ հաշվետվության դրույթները, ինչպես նաև հանրային մասնակցության և խորհրդակցությունների արդյունքները հաշվի են առնվում նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի նախագծում. – Առաջարկում ենք լրացնել, որ արդյունքները պետք է « հաշվի են առնվում » բառերի փոխարինել «պարտադիր ներառվեն և ունենան որոշիչ դեր» բառերով:

See more