«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի (լիազոր մարմին) իրավասությունն է ՌԷԳ և ՇՄԱԳ ուղեցույցների հաստատումը: Ըստ այդմ՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը:
Ռազմավարական էկոլոգիական գնահատման ուղեցույցով սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված հիմնադրույթային փաստաթղթի ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) ընթացակարգը:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցը սահմանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, այդ թվում՝ ընթացակարգը, մեթոդները և գործիքակազմը: