Добавить в избранное

В стадии разработки

«Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2023 թվականի մայիսի 3-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) շարադրվել է նոր խմբագրությամբ: Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լիազոր մարմնի իրավասություն է սահմանվել ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ուղեցույցների հաստատումը:

Հաշվի առնելով Օրենքում տեղի ունեցած փոփոխությունները և ամրագրված նոր մոտեցումներն ու կարգավորումները՝ անհրաժեշտություն է առաջացել նախաձեռնողներին աջակցելու և իրավական կարգավորումների կիրառելիությունը բարձրացնելու նպատակով մշակել համապատասխան ուղեցույցներ:

ՇՄԱԳ և ՌԷԳ գործընթացներն առավել համապարփակ, մատչելի, պարզ ներկայացնելու և արդիականությունն ապահովելու նպատակով ուղեցույցների մշակումն իրականացվել է՝ հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները և լիազոր մարմնի մոտեցումները, այլև՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներդրված համապատասխան ուղեցույցների մի շարք առանձնահատկություններ (օրինակ՝ Environmental Impact Assessment of Projects, Guidance on the preparation of the Environmental Impact Assessment Report (Directive 2011/92/EU as amended by 2014/52/EU), Environmental Impact Assessment of Projects, Guidance on Scoping (Directive 2011/92/EU as amended by 2014/52/EU), Environmental impact assessment of projects Guidance on screening (Directive 2011/92/EU as amended by 2014/52/EU)):

Ըստ այդմ՝ իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է հաստատել ռազմավարական էկոլոգիական գնահատման ուղեցույցը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով Օրենքում տեղի ունեցած փոփոխությունները և ամրագրված նոր մոտեցումներն ու կարգավորումները՝ նախաձեռնողներին աջակցելու և իրավական կարգավորումների կիրառելիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է հաստատել համապատասխան ուղեցույցներ, որոնք կծառայեն իրավական կարգավորումների կիրառելիության բարձրացմանը, կցուցաբերեն աջակցություն նախաձեռնողներին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացները ներկայացնելով առավել համապարփակ, մատչելի, պարզ և ապահովելով համապատասխան ոլորտի հանդեպ մոտեցումների արդիականությունը:

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Շրջակա միջավայրի նախարարություն:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել իրավական կարգավորումների կիրառելիությունը, ցուցաբերել աջակցություն նախաձեռնողներին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացները ներկայացնելով առավել համապարփակ, մատչելի, պարզ և ապահովելով համապատասխան ոլորտի հանդեպ մոտեցումների արդիականությունը:

 

  1. 5. Տեղեկատվություն «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտության բացակայության մասին

«Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չկա:

 

  1. 6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում:

 

  1. 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացված նախագիծը բխում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 24-ի N 866-Ա որոշման հավելվածի 12-րդ կետի և Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներից։

  • Обсуждалось

    15.07.2024 - 20.08.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Общественное обсуждение

07.08.2024 14:30

Ереван, улица Чаренца, 46, Орхус центр Еревана

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1685

Принт

Предложения

Անժելա Աբելյան

20.08.2024

Հայտնում ենք, որ քննարկվող իրավական նախագծի վերաբերյալ «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն» ՀԿ ունի մի շարք այլ դիտարկումներ, ուստի խնդրում ենք նշված դիտարկումները ներկայացնելու համար աշխատանքային հանդիպում՝ իրավական ակտի նախագծի հեղինակների հետ։ Խնդարկված հանդիպման կազմակերպչական հարցերով կարող եք կապ հաստատել՝ 095 355 865 հեռախոսհամարով, կամ mkrtichyananni@gmail.com էլեկտրոնային հասցեով։

Անժելա Աբելյան

20.08.2024

Ուղեցույցի Աղյուսակ N3.-ի Օբյեկտների և բնութագրերի վիճակ 21-րդ կետում նշվում է՝ Նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակների բացահայտում։ Այս փուլում պետք է բացահայտվեն թե´ այլընտրանքային, թե´ զրոյական՝ նախատեսվող գործունեություն չիրականացնելու տարբերակները։ Այլընտրանքները պետք է ներառեն այլընտրանքային վայրերի, տեղադիրքի, երթուղիների, տեխնոլոգիաների, գործընթացների, հումքի, նախագծային և շինարարական աշխատանքների լուծումների, բնապահպանական և սոցիալական միջոցառումների նկարագրություններ։ Պետք է իրականացվի նաև նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակների էկոլոգատնտեսական վերլուծություն և նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորում։- Առաջարկում ենք նշված հիմնավորման հիմքում դնել բնապահպանական հետևանքների համեմատությունները: Նաև անհրաժեշտ է այլըտնրանքներ կազմել և առաջարկելու գործընթացում ներգրավվել հանրությանը:

Անժելա Աբելյան

20.08.2024

Ուղեցույցի 42-րդ կետի Աղյուսակ N15.-ի 3-րդ կետում նշվում է՝ ՇՄԱԳ հաշվետվության դրույթները, ինչպես նաև հանրային մասնակցության և խորհրդակցությունների արդյունքները հաշվի են առնվում նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի նախագծում. – Առաջարկում ենք լրացնել, որ արդյունքները պետք է « հաշվի են առնվում » բառերի փոխարինել «պարտադիր ներառվեն և ունենան որոշիչ դեր» բառերով:

Узнать больше