ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 թվականի N –Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 212-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերին և Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել մաքսային մարմինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի։
- Սահմանել, որ`
- պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը, բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նշված տարածքների,
- պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում տեղակայված պետական սահմանի անցման կետերը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջազգային փոստափոխանակման վայրերը, միջազգային փոստային կապի ծառայություններ, էքսպրես փոստային կապի ծառայություններ, սուրհանդակային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանության համար, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի օպերատորների կողմից կազմակերպված ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների տարածքները,
- պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ինչպես նաև նույն վարչության բաժինների գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերը (ավտոմոբիլային և երկաթուղային),
- պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը,
- պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը,
- մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված և նույն ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանման վայրի մաքսային մարմին, մեկնման վայրի մաքսային մարմին կամ նշանակման մաքսային մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության տարածք ժամանման վայրում, այդ տարածքից մեկնման վայրում կամ այդ տարածքում նշանակման վայրում մաքսային գործառնություններ և մաքսային հսկողություն իրականացնող պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության ստորաբաժանումները:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Պետական եկամուտների կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 865-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 546-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
___-ի N ___-Ն որոշման
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող վարչական շենքերը:
- Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչություն` պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող և էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությանը հատկացված վարչական շենքերը, Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջազգային փոստափոխանակման վայրերի, փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանության համար, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի օպերատորների կողմից կազմակերպված ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների տարածքները:
- Պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն` պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող և արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը հատկացված վարչական շենքերը, ինչպես նաև տվյալ վարչության գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը:
- Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն` պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը հատկացված վարչական շենքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային (ավտոմոբիլային և երկաթուղային) անցման կետերի գտնվելու վայրերը:
- Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչություն՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող և հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությանը հատկացված վարչական շենքերը:
- Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող և մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը հատկացված վարչական շենքերը:
-
Discussed
08.07.2024 - 23.07.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1021
Print