Հիշել նախագիծը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2024 թվականի N –Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 212-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերին և Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել մաքսային մարմինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ`
  • պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը, բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նշված տարածքների,
  • պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանս­պոր­տով իրականացվող փոխադրումների վարչության գործունեության տարածք են հան­դիսանում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում տեղակայված պետա­կան սահմանի անցման կետերը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջազգային փոստափոխանակման վայրերը, միջազգային փոստային կապի ծառա­յություններ, էքսպրես փոստային կապի ծառայություններ, սուրհանդակային կապի ծառա­յություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնար­կա­տե­րերի կողմից փոխադրվող ապրանքների ժամա­նակավոր պահպանության համար, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի օպերատորների կողմից կազմակերպված ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների տարածքները,
  • պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ինչպես նաև նույն վարչության բաժինների գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերը (ավտոմոբիլային և երկաթուղային),
  • պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը,
  • պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վար­չության գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը,
  • մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված և նույն ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նա­խա­տեսված դեպքերում ժամանման վայրի մաքսային մարմին, մեկնման վայրի մաքսային մար­մին կամ նշանակման մաքսային մարմիններ են հանդիսանում համապատաս­խա­նաբար Հայաստանի Հանրապետության տարածք ժամանման վայրում, այդ տարածքից մեկնման վայրում կամ այդ տարածքում նշանակման վայրում մաքսային գործառնություններ և մաքսային հսկողություն իրականացնող պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության ստորաբաժանումները:
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Պետական եկամուտների կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 865-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 546-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

___-ի N ___-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող վարչական շենքերը:
  2. Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչություն` պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող և էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությանը հատկացված վարչական շենքերը, Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջազգային փոստափոխանակման վայրերի, փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանության համար, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի օպերատորների կողմից կազմակերպված ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների տարածքները:
  3. Պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն` պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող և արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը հատկացված վարչական շենքերը, ինչպես նաև տվյալ վարչության գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը:
  4. Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն` պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը հատկացված վարչական շենքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային (ավտոմոբիլային և երկաթուղային) անցման կետերի գտնվելու վայրերը:
  5. Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչություն՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող և հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությանը հատկացված վարչական շենքերը:
  6. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող և մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը հատկացված վարչական շենքերը:

 

  • Քննարկվել է

    08.07.2024 - 23.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1011

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ