Հիշել նախագիծը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և գործունեության տարածքները սահմանելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխությունների իրականացման հանգամանքով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, մասնավորապես Արևմտյան, Արևելյան, Հարավային, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, ինչպես նաև  պետական եկամուտների կոմիտեի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն, Արևմտյան, Արևելյան, Հարավային մաքսատուն- վարչությունների, Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի, Բավրայի, «Շիրակ» օդանավակայանի  և Մեղրիի մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես Մաքսային հսկողության վարչությունից, Արևելյան, Հարավային և Հյուսիսային մաքսատուն-վարչություններից առանձնացման եղանակով ստեղծվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը միացվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Մաքսային հսկողության վարչությունից, Հյուսիսային մաքսատուն-վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվել  է Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունները միացվել են Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Հյուսիսային մաքսատուն-վարչությունը միաձուլվել  է Արևմտյան մաքսատուն-վարչությանը և ստեղծվել  է Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը և Մաքսային հսկողության վարչությունը միաձուլվել  է Հետբացթողումային հսկողության վարչությանը և ստեղծվել է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված դրույթները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ ձևավորված կառուցվածքին:

  • Քննարկվել է

    08.07.2024 - 23.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1009

Տպել