Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 762-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Ներդրումային ծրագրերին հավանություն տալու և «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին» N 762-Ա որոշման N 2 հավելվածի՝
1) Վերնագրի, 1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերի «60» թիվը փոխարինել «50» թվով.
2) 1-ին կետի «86.8» թիվը փոխարինել «75.6» թվով, իսկ «Առանձին ջերմատները բաժանված են լինելու 5-հեկտարանոց միավորների, որոնք 4 և 6 բլոկներով» բառերը՝ «Ջերմատնային տնտեսությունը բաղկացած է լինելու 8-ից 15 բլոկներից կազմված ջերմատներից, որոնք» բառերով,
3) 3-րդ կետի «Ֆրանսիական «Ռիշել» ընկերության կողմից մշակված կիսափակ պոլիմերային ծածկով ջերմատնային տեխնոլոգիան մրցակցային առավելություն է ապահովում։» և «9,7 մետր բարձրությամբ (գագաթում)» բառերը հանել:
4) 6-րդ կետի «88» թիվը փոխարինել «20» թվով.
5) 7-րդ կետի «2019» թիվը փոխարինել «2028» թվով։
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունների հիման վրա համապատասխան փոփոխություններ կատարել Երևան համայնքի և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվության ընկերության միջև 2017 թվականի հուլիսի 18-ին կնքված «Հողամասի նվիրաբերության պայմանագրում»։

  • Discussed

    02.07.2024 - 17.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2269

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

04.07.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Դեմ ենք օրինագծին այն պատճառով, որ, ըստ մեր կարծիքի, ի սկզբանե Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշումը կրել է կոռուպցիոն բնույթ: Այդ որոշմանը կառավարության նիստում հատկապես դեմ է եղել ՀՀ այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանը, ով իրավացիորեն նշել էր, որ Սպայկա ընկերությանը առանց հիմնավորման նվիրաբերվում են 130 մլն դրամի հողեր, դրա դիմաց ստացվող անհասկանալի օգուտների դիմաց: Չգիտես ինչ հիմնավորմամբ և/կամ շահագրգռությամբ այդ որոշման ընդունմանը ակտիվորեն աջակցում էին ՀՀ 1-ին փոխվարչապետ Ա.Միրզոյանը և փոխվարչապետ Տ.Ավինյանը: Այդ որոշման կոռուպցիոն բնույթին է անդրադարձել նաև Հետք թերթը. https://hetq.am/hy/article/93145: Ավելին, սույն օրինագծի հիմնավորման մեջ նույնպես հղում է կատարվում «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի և Սպայկա ընկերությունների կոռուպցիոն գործունեությանը: Մենք գտնում ենք, որ քննարկվող որոշմամբ փորձ է կատարվում կոռուպցիոն գործարքը նշած ընկերությունների հետ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի ընտանիքի հետ, օրինականացնել: Մեր կարծիքով սա նախկկին իշխանությունների հետ կոռուպցիոն համակարգված կոռուպցիայի օրինակ է, ինչը հակասում է 2018 թ. թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արժեքներին և այդ ժամանակ ՀՀ հպարտ քաղաքացիներին տրված խոստումներին: Այս պարագայում առաջարկում ենք առոչինչ համարել ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշումը, դրա արդյունքում իրականացված գործարքները և Երևանի համայնքապատկան հողերը վերադարձնել Երևանին, ՀՀ և Երևանի քաղաքապետարանի կրած վնասների վերաբերյալ իրականացնել հետաքննություն և դատավարություն:

Արտակ Պողոսյան

03.07.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը զուրկ է որևէ հիմնավորումից և նման ձևով որոշման ընդունումը պետք ներկայացված լինի ազդեցության գնահատման առկայության դեպքում։ Մասնավորապես, նվիրաբերության տրված հողատարածքի որևէ փոփոխություն չի կատարվել, իսկ ներդրումների ծավալը կրճատվել է 4 /չորս/ անգամ։ Նախնական ներդրումները կազմում են 88 մլն ԱՄՆ դոլար, առաջարկվող ներդրումները կազմում են 20 մլն ԱՄՆ դոլար։ Լուրջ վերահսկողության կարիք ունի նման ծրագրերը։

See more