Add to favourites

Under development

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1581-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«----» ------------------ 2024 թվականի N –Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1581-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 17-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

  1. Սահմանել «Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգը»՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                            Ն. Փաշինյան

վարչապետ

Երևան

2024 թ.


 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի -ի

N  -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում է պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման գործընթացը:
  2. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
  3. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները տրամադրում և տարածում է պաշտպանության ոլորտի լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
  4. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները տրամադրվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք ունեն գաղտնի տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն:

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտները պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման՝ աշխատանքների իրականացումը համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ։
  2. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման նպատակով, համապատասխան իրավասու կազմակերպությունները աշխատանքները սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ աշխատանքների համաձայնեցման համար հայտեր են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Հայտերը պետք է ներառեն տարածական տվյալների հավաքման, ստեղծման մանրամասները՝ նպատակը, խնդիրները, ժամանակահատվածը, ակնկալվող արդյունքները և տեղանքի վերաբերյալ նույնականացման տվյալները, աշխատանքների իրականացման եղանակների ու օգտագործվող տեխնիկական միջոցների մասին տեղեկությունները, աշխատանքների նախագիծը և տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում այլ պետական մարմինների կողմից տրամադրված թույլտվությունները։
  3. Հայտերը ներկայացվում են ոչ գաղտնի ձևով, բացառությամբ այն դեպքերի, երբ տարածական տվյալների հավաքման, ստեղծման նպատակով իրականացվող աշխատանքները համապատասխան կազմակերպությունների կողմից հրապարակման ենթակա չեն:
  4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է ստացված հայտերը՝ դրանց ամբողջականությունը և սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով: Անհամապատասխանության առկայության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է լրամշակման։

9․ Լրամշակված հայտերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն են ներկայացվում 5 աշխատանքային օրվա ընթացքում։

10․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ստացված հայտերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համաձայնեցմանը։

11․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ներկայացված հայտերի վերաբերյալ 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է դրական կամ բացասական կարծիք:

12․ Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների իրականացման հետ կապված հարցերը՝ հայտերում, աշխատանքների նախագծերում և տեխնիկական առաջադրանքներում նշված դրույթները կարող են հստակեցվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցման փուլում։

13․ Հայտը (այդ թվում՝ լրամշակված) ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ամփոփում է ստացված տվյալները և պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների իրականացման վերաբերյալ գրավոր պատասխանում է հայտատուին՝ տրամադրելով համաձանություն կամ բացասական եզրակացություն։ Համաձայնությունը տրվում է հայտում նշված ժամկետներում իրականացվող աշխատանքների ամբողջ ծավալի համար:

  1. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների ավարտից հետո նյութերի ամբողջական փաթեթը (ելակետային տվյալներ, ստեղծված նյութեր և այլն) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ ուսումնասիրության նպատակով:
  2. Իրականացված պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների արդյունքում ստացված տվյալները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներառում է համապատասխան քարտադարանում:
  3. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների օգտագործումը կազմակերպությունների կողմից թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանված ստուգողական միջոցառումների անցկացումից հետո:
  4. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների օգտագործման համաձայնությունը տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից՝ կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումների հիման վրա:

18․ Կազմակերպությունների կողմից պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների օգտագործումը թույլատրվում է միայն դիմումում նշված նպատակով։ Օգտագործված տվյալներն ենթակա չեն տարածման և տրամադրման երրորդ անձի։

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳ

 

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներն իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրում է ներկայացված դիմումների հիման վրա։
  2. Դիմումները ներկայացվում են՝ նշելով անհրաժեշտ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների վերաբերյալ հստակ նույնականացման տվյալներ՝ կոորդինատները, քարտեզների անվանահամարները (նոմենկլատուրաներ) և այլն։ Դիմումում նշվում են նաև պահանջվող նյութերի կիրառմամբ իրականացվելիք աշխատանքի նպատակը, անհրաժեշտությունը։
  3. Դիմումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ սույն կարգի 20-րդ կետի համաձայն:
  4. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների առաջնային նյութերն, սարքավորման տեխնիկական բնութագիրը, իրականացված աշխատանքների վերաբերյալ պարամետրերը անհրաժեշտության դեպքում կարող են սահմանված կարգով տրամադրվել շահագրգիռ կազմակերպություններին՝ միայն ժամանակավոր օգտագործման համար:
  5. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների տրամադրումը պետական և տեղական ինքնառավարման մարմիններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված՝ հատուկ ընթացակարգով:
  6. Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացված պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների փոխանցումը այլ կազմակերպություներին և մարմիններին՝ երրորդ կողմին, ինչպես նաև ցանկացած փոփոխություն արգելվում է:
  7. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների արդյունքում ստացված տվյալները և նյութերը սահմանված կարգով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ չպահպանելով կրկնօրինակները:
  8. Կազմակերպություններին՝ այդ թվում օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրամադրված պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներ ենթակա են վերադարձման սահմանված՝ հատուկ, ընթացակարգով՝ չպահպանելով կրկնօրինակները:

 

  1. ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներից օգտվելու իրավունք ունեցող կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն անձնական պատասխանատվություն են կրում սույն կարգով սահմանված պահանջների խախտման, պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների և նյութերի պահպանման, հաշվառման ու օգտագործման համար:
  2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը վերահսկողություն են իրականացնում կազմակերպություններում պահվող պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների պահպանման ու գաղտնազերծման նկատմամբ:
  3. Կազմակերպությունները պետք է պատշաճ հսկողություն իրականացնեն իրենց մոտ գտնվող պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ճիշտ հաշվառման, պահպանման, պատրաստման ու օգտագործման նկատմամբ, պետք է ուսումնասիրեն, ստուգումներ կատարեն՝ նյութերի պահպանման վիճակի համար՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:
  4. Կազմակերպությունների կողմից պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների գաղտնիության ապահովման նպատակով՝ սույն կարգի պահանջների պարբերաբար և այլ կոպիտ խախտումների հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սահմանում է ժամկետ՝ խախտումների ամբողջական վերացման համար, և դրա մասին հայտնում համապատասխան պետական կառավարման մարմիններին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Եթե կազմակերպությունը չի կատարում գաղտնիության ռեժիմի խախտումների վերացման միջոցառումները, ապա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրավունք ունի դադարեցնելու պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների,նյութերի օգտագործման նրանց իրավունքը:
  5. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների կորստի դեպքում կազմակերպությունները դրա վերաբերյալ հայտարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
  6. Հայտարարության մեջ նշվում են կորած նյութերի անվանումները, քանակը, քարտեզի անվանահամարը (նոմենկլատուրան), կոորդինատային համակարգը, մասշտաբը, կորստի հանգամանքների համառոտ նկարագրությունը և այդ նյութերի կորստի պատճառների վերացման միջոցառումները:
  7. Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:
  • Discussed

    27.06.2024 - 13.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Public discussion

27.06.2024 10:00

7 Arshakunyats ave., 0023, Yerevan, info@cadastre.am

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1178

Print