Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ ըստ ռիսկայության աստիճանի էլեկտրամոբիլիների լիցքավորման կայանների դասակարգման,  շինարարական օբյեկտների տեխնիկական պայմանների ձեռքբերման արդյունավետության բարձրացման, բջջային կապի կայանների   տեղադրման պայմանների պարզեցման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված կարգով, որտեղ էլեկտրամոբիլների լիցքավորման, բջջային կապի կայաններն ըստ ռիսկայնության աստիճանի հստակ դասակագված չեն, իսկ ՀՀ պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի համար  պատվիրատուների կողմից ձեռքբերման ենթակա ինժեներական ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների մասով առկա չեն պարտադիր պահանջներ։

Մասնավորապես, ըստ ռիսկայնության աստիճանի ավտոմեքենաների լիցքավորման կայանների դասակագրումը սահմանված է Որոշման 4-րդ հավելվածում, որի 2-րդ ցանկի 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության համաձայն առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները,  բացառությամբ՝ վառելիքի լիցքավորման կայանների դասվում են միջին ռիսկայնության աստիճանի  (II կատեգորիայի) օբյեկտների թվին, իսկ վերը նշված հավելվածի 3-րդ ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետի «թ» պարբերության համաձայն ըստ ռիսկայնության աստիճանի  բենզալցակայանները և գազալցակայաններ դասվում են բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտներին թվին։

Վերը նշված խնդիրների կարգավորման վերաբերյալ առկա են նաև Կոմիտեին ուղղված մի շարք հանձնարարականներ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 7-ի N02/05.31/8564-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի մայիսի 20-ի N02/05.1/17419-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 28-ի N02/05.1/10821-2024 և այլն:

Հարկ է նշել, որ խնդրի կարգավորման առնչությամբ Կոմիտեի կողմից ներկայումս մշակվել և 03.06.2024թ 01/14.1/7940-2024ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել <Ավտոկայանատեղեր> շինարարական նորմերի վերանայման համար ծախսերի նախատեսման մասով ՀՀ կառավարության  որոշման նախագիծը:

Պետական և համայնքային պատվիրատուներին վերապահվող  պարտադիր պարտավորությունների մասով ներկայացված կարգավորումը բխում է նշված ծրագրերում ներգրավված կապալառու կազմակերպությունների (նախագծողների և շինարարների) դժգոհություններից, այդ ծրագրերի  կատարման չհիմնավորված ու երկարաձգվող  ժամկետներից, որոնք պայմանավորված են մինչնախագծային փուլում ձեռքբերման ենթակա ելակետային տվյալների/տեխնիկական պայմաններով:

Ըստ էության  վերջիններս պատվիրատուների կողմից չեն տրամադրվում ծրագրի կատարողներին, ինչն էլ խնդրահարույց է դարձնում շինարարական ծրագրի նախագծային մասի մեկնարկը՝ ըստ հաստատված ժամանակացույցերի:

 

3. Առաջակվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը, Կոմիտեն նախաձեռնել է հիմնական փոփոխությունների օրենսդրական փաթեթի մշակում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման կարգավորումների շրջանակներում:

1. ըստ ռիսկայության աստիճանի և նախատեսվող հատակագծային լուծումների՝ էլեկտրամոբիլիների լիցքավորման վերգետնյա և ստորգետնյա կայանների տեղադրման դասակարգում,

2. ՀՀ պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեռքբերման համար՝ պետական և համայնքային պատվիրատուներին վերապահվող  պարտադիր պարտավորություններ,

3. բջջային կապի կայաններն ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգման և դրանց տեղադրման պարզեցված ընթացակարգ:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում,

- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում:

Միաժամանակ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում  և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։

Նախագծի ընդունումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը

Շինարարական ծրագրերի իրագործման արդյունավետություն, ընթացակարգերի պարզեցում։

 

 

  • Discussed

    26.06.2024 - 11.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1088

Print

Suggestions

Դավիթ Սողոմոնյան

26.06.2024

Հարգելի գործընկերներ Ներկայացվող առաջարկությունը չի առընչվում այս դրույթի հետ, սակայն հրատապ է և շատ կարևոր․ ինչի մասին բազմիցս բանավոր կերպով խոսել եմ իրավասու պաշտոնյաների հետ, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարվել։ Խոսքը գնում է ավարտական հանձնաժողովի 3․2․1 ակտում չափագրման ծածկագրի նշելու հետ։ Խնդիրը կայանում է նրանում, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված կադաստրի կոմիտե մուտքագրվող չափագրման փաթեթում նույնիսկ տառի, կետի կամ ցանկացած տեխնիկական վրիպակի հիմքով կասեցման պարագայում տնտեսվարողը ընկնում է մի շարք բյուրակրատական քաշքշուկների մեջ և ստիպված է լինում կրկին անգամ թակելու հանձնաժողովի անդամ հանդիսացող կոմունիկացիա սպասարկող ընկերությունների դռները (վերջիններս բացարձակապես կապ չունեն այդ կասեցման դրույթների վերացման հետ), որը տևում է ավելի քան 1-2,5 ամիս ժամանակ։ Առաջարկում եմ․ եթե կասեցման պատճառը հանդիսանում է կադաստրի կոմիտեի ղեկավարի 75-Ն հրամանի պահանջների խախտումը, այդ պարագայում 3․2․1 ձևի փոփոխության և ավարտական ակտի փոփոխության անհրաժեշտությունը վերացնել։ Ի հավելումն այս ամենի ասեմ, որ վերը նշված հրամանով սահմանվում է հողամասի և շինությունների հատակագծերի ձևերը և դրանց ներկայացվող պարտադիր պահանջները։ անհրաժեշտության դեպքում որակավորված մասնագետները ինչպես միշտ պատրաստակամ են հարցը քննարկել։ Վերը նշված բարդությունների պատճառով տնտեսվարողները մինչև ավարտական ակտի հանձնաժողով ձևավորելը ստիպված են լինում կրկնակի իրավունքի պետական գրանցում կատարել։

See more