ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ ըստ ռիսկայության աստիճանի էլեկտրամոբիլիների լիցքավորման կայանների դասակարգման, շինարարական օբյեկտների տեխնիկական պայմանների ձեռքբերման արդյունավետության բարձրացման, բջջային կապի կայանների տեղադրման պայմանների պարզեցման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված կարգով, որտեղ էլեկտրամոբիլների լիցքավորման, բջջային կապի կայաններն ըստ ռիսկայնության աստիճանի հստակ դասակագված չեն, իսկ ՀՀ պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի համար պատվիրատուների կողմից ձեռքբերման ենթակա ինժեներական ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների մասով առկա չեն պարտադիր պահանջներ։
Մասնավորապես, ըստ ռիսկայնության աստիճանի ավտոմեքենաների լիցքավորման կայանների դասակագրումը սահմանված է Որոշման 4-րդ հավելվածում, որի 2-րդ ցանկի 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության համաձայն առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները, բացառությամբ՝ վառելիքի լիցքավորման կայանների դասվում են միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտների թվին, իսկ վերը նշված հավելվածի 3-րդ ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետի «թ» պարբերության համաձայն ըստ ռիսկայնության աստիճանի բենզալցակայանները և գազալցակայաններ դասվում են բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտներին թվին։
Վերը նշված խնդիրների կարգավորման վերաբերյալ առկա են նաև Կոմիտեին ուղղված մի շարք հանձնարարականներ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 7-ի N02/05.31/8564-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի մայիսի 20-ի N02/05.1/17419-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 28-ի N02/05.1/10821-2024 և այլն:
Հարկ է նշել, որ խնդրի կարգավորման առնչությամբ Կոմիտեի կողմից ներկայումս մշակվել և 03.06.2024թ 01/14.1/7940-2024ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել <Ավտոկայանատեղեր> շինարարական նորմերի վերանայման համար ծախսերի նախատեսման մասով ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Պետական և համայնքային պատվիրատուներին վերապահվող պարտադիր պարտավորությունների մասով ներկայացված կարգավորումը բխում է նշված ծրագրերում ներգրավված կապալառու կազմակերպությունների (նախագծողների և շինարարների) դժգոհություններից, այդ ծրագրերի կատարման չհիմնավորված ու երկարաձգվող ժամկետներից, որոնք պայմանավորված են մինչնախագծային փուլում ձեռքբերման ենթակա ելակետային տվյալների/տեխնիկական պայմաններով:
Ըստ էության վերջիններս պատվիրատուների կողմից չեն տրամադրվում ծրագրի կատարողներին, ինչն էլ խնդրահարույց է դարձնում շինարարական ծրագրի նախագծային մասի մեկնարկը՝ ըստ հաստատված ժամանակացույցերի:
3. Առաջակվող լուծումները
Հաշվի առնելով վերը նշվածը, Կոմիտեն նախաձեռնել է հիմնական փոփոխությունների օրենսդրական փաթեթի մշակում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման կարգավորումների շրջանակներում:
1. ըստ ռիսկայության աստիճանի և նախատեսվող հատակագծային լուծումների՝ էլեկտրամոբիլիների լիցքավորման վերգետնյա և ստորգետնյա կայանների տեղադրման դասակարգում,
2. ՀՀ պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեռքբերման համար՝ պետական և համայնքային պատվիրատուներին վերապահվող պարտադիր պարտավորություններ,
3. բջջային կապի կայաններն ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգման և դրանց տեղադրման պարզեցված ընթացակարգ:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում,
- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
Նախագծի ընդունումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Շինարարական ծրագրերի իրագործման արդյունավետություն, ընթացակարգերի պարզեցում։