Add to favourites

ՀՀՇՆ 31-03.07- «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀՇՆ 31-03.07- «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

   Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին համահունչ նոր ազգային «Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմեր:

ՀՀ տարածքում ներկայումս մարզական նշանակության շենքերի և համալիրների նախագծումն իրականացվում է ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերով:

Նշված նորմերը չեն արտացոլում առոջպահական կազմակերպությունների շենքերի և շինությունների արդի, գիտահենք և լավագույն միջազգային, նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջները:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող առողջապահական կազմակերպությունների շենքերի և շինությունների շրջանակներում դիտարկվել են առողջապահական կազմակերպությունների հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքերը և շինությունները:

        Ոլորտին վերաբերող հիմնական կարգավորումները սահմանված են «Քաղաքաշինության մասին» օրենքով, ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված իրակավան ակտերով և օրենքներով:

      «Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակման աշխատանքների պետական գնման պայմանագրի (21.06.2023թ NՀՀ ՔԿ-ԳՀԱՇՁԲ-23/3) վերաբերյալ

Նորմերի նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը համաձայնեցվել է ՀՀ նախարարությունների և ՀՀ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պայմանագրի համաձայն՝ «ՄԱՌԱ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐ» ՍՊ ընկերությանը պատվիրվել են առողջապահական կազմակերպությունների շենքերի և շինությունների շրջանակներում դիտարկել հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքերը և շինությունները՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 180-րդ օրացուցային օրը ներառյալ (որը հաշվարկվում է 21.06.2023թ. կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից):

Նախագծի առաջին և երկրորդ խմբագրության տարբերակները ներկայացվել են քննարկման շահագրգիռ պետական մարմիններ և մասնագիտական կազմակերպություններ: Ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա Նախագիծը լրամշակվել է և ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջին համապատասխան:

Միաժամանակ հարկ է նշել, որ  «Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի առաջացնում:

 

2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1)  ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշում

Հավելված 1 «Քաղաքաշինության կոմիտե» բաժին՝ «5.1. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական կանոնակարգեր, շինարարական նորմեր, շինարարական նորմերի ու կանոնների հավաքածուներ, կարգեր) մշակման, տեղայնացման, արդիականացման աշխատանքների պատվիրակում կապալառու կազմակերպություններին»,

2)  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

Հոդված 10` «6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը»,

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀՇՆ 31-03.07- «Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, «ՄԱՌԱ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐ» ՍՊԸ

 

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում առողջապահական կազմակերպությունների հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքերի և շինությունների ոլորտում գործող չափանիշներին:

  • Discussed

    05.06.2024 - 20.06.2024

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1217

Print

Suggestions

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

20.06.2024

2. Նախագծով բժշկական ստացիոնար օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների վերաբերյալ կարգավորումներում առանձնացվում են հոգեբուժական կազմակերպությունները։ Նախագծի կարգավորումները պետք է կառուցվեն հաշվի առբնելով հոգեբուժական օգնության և սպասարկման իրակացման բնույթը, ինչպես նաև որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը։ Այսպես, օրինակ՝ Նախագծի 83-րդ կետը նախատեսում է, որ «բժշկական միջամտությունների սենյակների տարողունակությունը ցերեկային ստացիոնարներում պետք է լինի 10 տեղից ոչ ավել։ Հոգեբուժարաններում հիվանդասենյակները պետք է կահավորվեն առավելագույնը 6 մահճակալով»: Հաշվի առնելով վերոնշյալ ներկայացված մոտեցումը՝ առաջարկում ենք «հոգեբուժարաններում» բառը փոխարինել «ԲՍԿ-ի հոգեբուժական բաժանմունքի» արտահայտությամբ։ Նախագծի 83-րդ կետը փաստացի չի կարգավորում բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպետություններին վերաբերելի պայմանները և առանձնանցնում է հոգեբուժական կազմակերպությունները։ Ինչպես արդեն նշեցինք, հոգեբուժական կազմակերպությունները չպետք է ունենան առանձնահատուկ կարգավիճակ, իսկ հոգեբուժական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվի հավասար հիմունքներով՝ անկախ հաստատության տեսակից։ Մի շարք հոդվածներում հղում է արվում ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 4-ի N01-Ն հրամանին, հաշվի առնելով ներկայացված մոտեցումը, առաջարկում ենք հղում չանել նշած հրամանին, որպեսզի կարգավորումները տարածվեն ինչպես հոգեբուժական կազմակերպությունների, այնպես էլ բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպետությունների վրա։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

20.06.2024

1․ Նախագծով առաջարկվում է «առողջություն» եզրույթը սահմանել որպես լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ, ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն։ Այս սահմանումը կարծես թե վերցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնադրությունից, սակայն սխալ թարգմանության պատճառով այլ բովանդակություն է ստացել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնադրության (1946թ․) համաձայն՝ առողջությունը լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ է, և ոչ միայն հիվանդության կամ ֆիզիկական թուլության բացակայություն Տե՛ս անգլերեն տարբերակը՝ “Health is a state of complete physical, mental and social well-being and not merely the absence of disease or infirmity”. Այստեղ կարող ենք տեսնել, որ ԱՀԿ չի օգտագործում հաշմանդամություն եզրույթը, բացի այդ Նախագծով առաջարկվող առողջության սահմանման տարբերակի ընդունման դեպքում այն հակասելու է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։ Այսպես, Կոնվենցիան հաշմանդամությունը սահմանումը է որպես էվոլյուցիոն երևույթ է, և որ այն արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և վերաբերմունքի ու շրջապատի սահմանափակումների միջև, որոնք խոչընդոտում են նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը հասարակական կյանքում։ Հետևաբար հաշմանդամությունը չի կարող դիտարկվել առողջության սահմանման հայեցակարգում։ Առողջության սահմանումը կարևոր նշանակություն ունի առողջապահության բնագավառում քաղաքականությունների մշակման, ծրագրերի իրականացման հարցում, այն պետք է համարժեք լինի ոլորտային խնդիրներին և մարտահրավերներին։ Չնայած նրա, որ ԱՀԿ կողմից օգտագործվող սահմանումը հաճախ քննադատվում է տարբեր փորձագետների կողմից և նույնիսկ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը մշակելիս Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն հրաժարվել է ԱՀԿ Սահմանադրության նախաբանում ամրագրված առողջության սահմանումից , այն շարունակում մնալ որպես միջազգային համաձայնությունը արտահայտող միակ սահմանում։ Հետևաբար անհրաժեշտ է վերանայել Նախագծով առաջարկվող սահմանումը և ձևակերպել հետևյալ բովանդակությամբ՝ առողջություն՝ լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ։

Ներսես Կոստանդյան

05.06.2024

Միթե բարձր միջազգային որակավորում ունեցող կազմակերպություն չկա՞ր, օրինակ՝ գերմանական, ճապոնական, կամ գոնե կանադական, քան աշխարհին անհայտ ոմն «ՄԱՌԱ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐ» ՍՊԸ-ն: Սրանից կոռուպցիայի հոտ է գալիս:

See more