Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
20.06.2024
2. Նախագծով բժշկական ստացիոնար օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների վերաբերյալ կարգավորումներում առանձնացվում են հոգեբուժական կազմակերպությունները։ Նախագծի կարգավորումները պետք է կառուցվեն հաշվի առբնելով հոգեբուժական օգնության և սպասարկման իրակացման բնույթը, ինչպես նաև որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը։ Այսպես, օրինակ՝ Նախագծի 83-րդ կետը նախատեսում է, որ «բժշկական միջամտությունների սենյակների տարողունակությունը ցերեկային ստացիոնարներում պետք է լինի 10 տեղից ոչ ավել։ Հոգեբուժարաններում հիվանդասենյակները պետք է կահավորվեն առավելագույնը 6 մահճակալով»: Հաշվի առնելով վերոնշյալ ներկայացված մոտեցումը՝ առաջարկում ենք «հոգեբուժարաններում» բառը փոխարինել «ԲՍԿ-ի հոգեբուժական բաժանմունքի» արտահայտությամբ։ Նախագծի 83-րդ կետը փաստացի չի կարգավորում բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպետություններին վերաբերելի պայմանները և առանձնանցնում է հոգեբուժական կազմակերպությունները։ Ինչպես արդեն նշեցինք, հոգեբուժական կազմակերպությունները չպետք է ունենան առանձնահատուկ կարգավիճակ, իսկ հոգեբուժական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվի հավասար հիմունքներով՝ անկախ հաստատության տեսակից։ Մի շարք հոդվածներում հղում է արվում ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 4-ի N01-Ն հրամանին, հաշվի առնելով ներկայացված մոտեցումը, առաջարկում ենք հղում չանել նշած հրամանին, որպեսզի կարգավորումները տարածվեն ինչպես հոգեբուժական կազմակերպությունների, այնպես էլ բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպետությունների վրա։