ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀՇՆ 31-03.07- «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին համահունչ նոր ազգային «Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմեր:
ՀՀ տարածքում ներկայումս մարզական նշանակության շենքերի և համալիրների նախագծումն իրականացվում է ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերով:
Նշված նորմերը չեն արտացոլում առոջպահական կազմակերպությունների շենքերի և շինությունների արդի, գիտահենք և լավագույն միջազգային, նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջները:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող առողջապահական կազմակերպությունների շենքերի և շինությունների շրջանակներում դիտարկվել են առողջապահական կազմակերպությունների հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքերը և շինությունները:
Ոլորտին վերաբերող հիմնական կարգավորումները սահմանված են «Քաղաքաշինության մասին» օրենքով, ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված իրակավան ակտերով և օրենքներով:
«Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակման աշխատանքների պետական գնման պայմանագրի (21.06.2023թ NՀՀ ՔԿ-ԳՀԱՇՁԲ-23/3) վերաբերյալ
Նորմերի նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը համաձայնեցվել է ՀՀ նախարարությունների և ՀՀ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Պայմանագրի համաձայն՝ «ՄԱՌԱ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐ» ՍՊ ընկերությանը պատվիրվել են առողջապահական կազմակերպությունների շենքերի և շինությունների շրջանակներում դիտարկել հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքերը և շինությունները՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 180-րդ օրացուցային օրը ներառյալ (որը հաշվարկվում է 21.06.2023թ. կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից):
Նախագծի առաջին և երկրորդ խմբագրության տարբերակները ներկայացվել են քննարկման շահագրգիռ պետական մարմիններ և մասնագիտական կազմակերպություններ: Ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա Նախագիծը լրամշակվել է և ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջին համապատասխան:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
1) ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշում
Հավելված 1 «Քաղաքաշինության կոմիտե» բաժին՝ «5.1. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական կանոնակարգեր, շինարարական նորմեր, շինարարական նորմերի ու կանոնների հավաքածուներ, կարգեր) մշակման, տեղայնացման, արդիականացման աշխատանքների պատվիրակում կապալառու կազմակերպություններին»,
2) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
Հոդված 10` «6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը»,
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀՇՆ 31-03.07- «Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, «ՄԱՌԱ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐ» ՍՊԸ
4. Ակնկալվող արդյունքը
Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում առողջապահական կազմակերպությունների հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքերի և շինությունների ոլորտում գործող չափանիշներին: