Добавить в избранное

ՀՀՇՆ 31-03.07- «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ներսես Կոստանդյան 05.06.2024 19:08:53 Միթե բարձր միջազգային որակավորում ունեցող կազմակերպություն չկա՞ր, օրինակ՝ գերմանական, ճապոնական, կամ գոնե կանադական, քան աշխարհին անհայտ ոմն «ՄԱՌԱ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐ» ՍՊԸ-ն: Սրանից կոռուպցիայի հոտ է գալիս:
2 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.06.2024 23:59:22 1․ Նախագծով առաջարկվում է «առողջություն» եզրույթը սահմանել որպես լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ, ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն։ Այս սահմանումը կարծես թե վերցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնադրությունից, սակայն սխալ թարգմանության պատճառով այլ բովանդակություն է ստացել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնադրության (1946թ․) համաձայն՝ առողջությունը լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ է, և ոչ միայն հիվանդության կամ ֆիզիկական թուլության բացակայություն Տե՛ս անգլերեն տարբերակը՝ “Health is a state of complete physical, mental and social well-being and not merely the absence of disease or infirmity”. Այստեղ կարող ենք տեսնել, որ ԱՀԿ չի օգտագործում հաշմանդամություն եզրույթը, բացի այդ Նախագծով առաջարկվող առողջության սահմանման տարբերակի ընդունման դեպքում այն հակասելու է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։ Այսպես, Կոնվենցիան հաշմանդամությունը սահմանումը է որպես էվոլյուցիոն երևույթ է, և որ այն արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և վերաբերմունքի ու շրջապատի սահմանափակումների միջև, որոնք խոչընդոտում են նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը հասարակական կյանքում։ Հետևաբար հաշմանդամությունը չի կարող դիտարկվել առողջության սահմանման հայեցակարգում։ Առողջության սահմանումը կարևոր նշանակություն ունի առողջապահության բնագավառում քաղաքականությունների մշակման, ծրագրերի իրականացման հարցում, այն պետք է համարժեք լինի ոլորտային խնդիրներին և մարտահրավերներին։ Չնայած նրա, որ ԱՀԿ կողմից օգտագործվող սահմանումը հաճախ քննադատվում է տարբեր փորձագետների կողմից և նույնիսկ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը մշակելիս Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն հրաժարվել է ԱՀԿ Սահմանադրության նախաբանում ամրագրված առողջության սահմանումից , այն շարունակում մնալ որպես միջազգային համաձայնությունը արտահայտող միակ սահմանում։ Հետևաբար անհրաժեշտ է վերանայել Նախագծով առաջարկվող սահմանումը և ձևակերպել հետևյալ բովանդակությամբ՝ առողջություն՝ լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ։
3 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.06.2024 23:59:51 2. Նախագծով բժշկական ստացիոնար օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների վերաբերյալ կարգավորումներում առանձնացվում են հոգեբուժական կազմակերպությունները։ Նախագծի կարգավորումները պետք է կառուցվեն հաշվի առբնելով հոգեբուժական օգնության և սպասարկման իրակացման բնույթը, ինչպես նաև որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը։ Այսպես, օրինակ՝ Նախագծի 83-րդ կետը նախատեսում է, որ «բժշկական միջամտությունների սենյակների տարողունակությունը ցերեկային ստացիոնարներում պետք է լինի 10 տեղից ոչ ավել։ Հոգեբուժարաններում հիվանդասենյակները պետք է կահավորվեն առավելագույնը 6 մահճակալով»: Հաշվի առնելով վերոնշյալ ներկայացված մոտեցումը՝ առաջարկում ենք «հոգեբուժարաններում» բառը փոխարինել «ԲՍԿ-ի հոգեբուժական բաժանմունքի» արտահայտությամբ։ Նախագծի 83-րդ կետը փաստացի չի կարգավորում բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպետություններին վերաբերելի պայմանները և առանձնանցնում է հոգեբուժական կազմակերպությունները։ Ինչպես արդեն նշեցինք, հոգեբուժական կազմակերպությունները չպետք է ունենան առանձնահատուկ կարգավիճակ, իսկ հոգեբուժական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվի հավասար հիմունքներով՝ անկախ հաստատության տեսակից։ Մի շարք հոդվածներում հղում է արվում ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 4-ի N01-Ն հրամանին, հաշվի առնելով ներկայացված մոտեցումը, առաջարկում ենք հղում չանել նշած հրամանին, որպեսզի կարգավորումները տարածվեն ինչպես հոգեբուժական կազմակերպությունների, այնպես էլ բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպետությունների վրա։