«Երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
4 - Disagree
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ կետի 2-րդ ենթակետերի համաձայն՝ երկրորդ և երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայման է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից սահմանվող (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 03.10.2023թ. N 131 որոշում (այսուհետ՝ Որոշում)) այն պահանջների պահպանումը, որոնք ներկայացվում են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի տրանսպորտային միջոցներին և աշխատողներին, ինչպես նաև այն կառույցներին, շինություններին (շինությունների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին), որոնց տարածքում իրականացվելու է ապրանքների ժամանակավոր պահպանում, ավարտվելու է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը և (կամ) անցկացվելու է մաքսային հսկողություն։
Որոշմամբ հաստատված պահանջների 2-րդ կետի մասնավորապես «б», «е» և «л» ենթակետերի համաձայն՝ երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձը լիազորված տնտեսական օպերատորի տարածքում պետք է ապահովի՝
- տրանսպորտային միջոցների կայանատեղիների առկայությունը,
- դեպի նշված տարածք տանող, տեխնիկապես սարքին վիճակում գտնվող մերձատար ուղիներ,
- ապրանքների տրանսպորտային փոխադրման համար օգտագործվող՝ մասնավորապես տակդիրների, հենարանների վրա և այլ բազմաշրջանառու տարաներում նշված տարածքում տեղակայելու համար նախատեսվող ապրանքները կշռելու հնարավորություն ապահովող կշռման սարքավորումներ (չափման միջոցներ)՝ կշռման սահմանաչափով և չափման ճշգրտության ցուցանիշներով, որոնք համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը։
Հաշվի առնելով այն, որ վերը նշված պահանջների պահպանվածության ստուգման ընթացքում առաջացել է նշված պահանջների հստակեցման, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների փակ տարածքների չափերի սահմանման անհրաժեշտություն՝ մշակվել է «Երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցներին, շինություններին (շինությունների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին) ներկայացվող լրացուցիչ պահանջներ։
-
Discussed
30.05.2024 - 14.06.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1166
Print