«Երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
4 - Disagree
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 6-րդ կետին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 03.10.2017թ. N 131 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերի) տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող պահանջները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 03.10.2017թ. N 131 որոշմամբ նախատեսված դեպքերում՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ երկրորդ կամ երրորդ տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորի կողմից ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի կամ մաքսային պահեստի տիրապետողի գործունեություն իրականացնելու դեպքում լիազորված տնտեսական օպերատորի տարածքները պետք է բավարարեն ժամանակավոր պահպանման պահեստի կամ մաքսային պահեստի համար մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱԿԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՄԲ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) և (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ (ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում պետք է առկա լինի տրանսպորտային միջոցների գծանշված կայանատեղի՝ առնվազն 100 քառ. մետր մակերեսով։ Գծանշումները պետք է նախատեսված լինեն այնպես, որ կայանման վայրերի չափերը համապատասխանեն կայանվող բեռնատար մեքենաների չափերին։
2. Դեպի լիազորված տնտեսական օպերատորի տարածք տանող մերձատար ուղիները պետք է լինեն տեխնիկապես սարքին վիճակում, որը պետք է հնարավորություն ընձեռի մաքսային մարմիններին մաքսային հսկողության նպատակով իրականացնել անհրաժեշտ գործառնություններ։
3. Լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում տեղակայելու համար նախատեսված ապրանքները կշռելու հնարավորություն ապահովող կշռման սարքավորումները (չափման միջոցները) պետք է ունենան առնվազն 3 տոննա կշռելու հնարավորություն, իսկ ավտոմեքենաները կշռելու հնարավորություն ապահովող կշռման սարքավորումները (չափման միջոցները)՝ առնվազն 40 տոննա կշռելու հնարավորություն և պետք է համապատասխանեն «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պահանջներին։
4. Լիազորված տնտեսական օպերատորի փակ տարածքների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 400 քառ. մետր, ընդ որում ապրանքների պահպանության համար նախատեսված պահեստային շինության տարածքը պետք է կազմի փակ տարածքների ընդհանուր մակերեսի առնվազն 60%-ը։
-
Discussed
30.05.2024 - 14.06.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1167
Print