Հիշել նախագիծը

«Երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ կետի 2-րդ ենթակետերի համաձայն՝ երկրորդ և երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայման է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից սահմանվող (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 03.10.2023թ. N 131 որոշում (այսուհետ՝ Որոշում)) այն պահանջների պահպանումը, որոնք ներկայացվում են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի տրանսպորտային միջոցներին և աշխատողներին, ինչպես նաև այն կառույցներին, շինություններին (շինությունների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին), որոնց տարածքում իրականացվելու է ապրանքների ժամանակավոր պահպանում, ավարտվելու է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը և (կամ) անցկացվելու է մաքսային հսկողություն։

Որոշմամբ հաստատված պահանջների 2-րդ կետի մասնավորապես «б», «е» և «л» ենթակետերի համաձայն՝ երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձը  լիազորված տնտեսական օպերատորի տարածքում պետք է ապահովի՝

  • տրանսպորտային միջոցների կայանատեղիների առկայությունը,
  • դեպի նշված տարածք տանող, տեխնիկապես սարքին վիճակում գտնվող մերձատար ուղիներ,
  • ապրանքների տրանսպորտային փոխադրման համար օգտագործվող՝ մասնավորապես տակդիրների, հենարանների վրա և այլ բազմաշրջանառու տարաներում նշված տարածքում տեղակայելու համար նախատեսվող ապրանքները կշռելու հնարավորություն ապահովող կշռման սարքավորումներ (չափման միջոցներ)՝ կշռման սահմանաչափով և չափման ճշգրտության ցուցանիշներով, որոնք համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը։

Հաշվի առնելով այն, որ վերը նշված պահանջների պահպանվածության ստուգման ընթացքում առաջացել է նշված պահանջների հստակեցման, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների փակ տարածքների չափերի սահմանման անհրաժեշտություն՝ մշակվել է «Երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ 

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է սահմանել երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցներին, շինություններին (շինությունների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին) ներկայացվող լրացուցիչ պահանջներ։

  • Քննարկվել է

    30.05.2024 - 14.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1162

Տպել