Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԾԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ վարչապետի որոշման նախագծի նպատակն է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության  կազմակերպման ընթացակարգերը։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետով սահմանված է, որ  Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Տարվա ընթացքում առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ նիստերը գումարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ: Վերոգրյալից հետևում է, որ  տարվա ընթաքում գումարվում է առնվազն 2 նիստ և սահմանվել է իմպերատիվ պահանջ, որ այդ 2 նիստը գումարվում է ՀՀ վարչապետի մոտ։ Հարկ է նշել, որ հանձնաժողվի նիստերի ընթացքում  քննարկվում են  հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը,  ոլորտի  զարգացումները,  որոշակի խնդիրներ,  հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի համալիր ծրագրի հաշվետվությունը, մոնիթորինգի զեկույցը և այլ հարցեր: Նշված հարցերը պարբերական բնույթ են կրում և անհրաժեշտ է ՀՀ վարչապետի մոտ քննարկման ներկայացնել առնվազն միջգերատեսչական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում որոշակի քննարկումների և համաձայնեցված դիրքորոշում ձևավորելու արդյունքում։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկվում է տարվա ընթացքում 6 ամսյա պարբերականությամբ, և ըստ անհրաժեշտության, նիստերը գումարել հանձնաժողովի կազմում ներգրավված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպես սահմանված է որոշմամբ, և տարվա ընթացքում 1 անգամ ՀՀ վարչապետի մոտ։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Հանձնաժողովի նիստերի ժամանակ ընթացակարգերի և արդյունավետության բարձրացում։                        

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

     Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավա      րման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:

8.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Սույն նախագիծը չունի որևէ կապ ռազմավարական ծրագրերի հետ։

 

 

  • Discussed

    29.05.2024 - 13.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2704

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.06.2024

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջարկում ենք ՀՀ վարչապետի 2008 թ. փետրվարի 25-ի N 98-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում նշել օրենսդրական իրավական ակտի հոդվածը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.06.2024

Որոշման 4-րդ կետը և Հավելված 1-ի 3-րդ կետը համապատասխանեցնել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին և 9-րդ հոդվածի 1-ին մասին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.06.2024

Առաջարկում ենք որոշումը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասին՝ հանձնաժողովի ղեկավարումը հանձնարարելով համապատասխան փոխվարչապետին։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: