Добавить в избранное

В стадии разработки

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԾԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ վարչապետի որոշման նախագծի նպատակն է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության  կազմակերպման ընթացակարգերը։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետով սահմանված է, որ  Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Տարվա ընթացքում առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ նիստերը գումարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ: Վերոգրյալից հետևում է, որ  տարվա ընթաքում գումարվում է առնվազն 2 նիստ և սահմանվել է իմպերատիվ պահանջ, որ այդ 2 նիստը գումարվում է ՀՀ վարչապետի մոտ։ Հարկ է նշել, որ հանձնաժողվի նիստերի ընթացքում  քննարկվում են  հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը,  ոլորտի  զարգացումները,  որոշակի խնդիրներ,  հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի համալիր ծրագրի հաշվետվությունը, մոնիթորինգի զեկույցը և այլ հարցեր: Նշված հարցերը պարբերական բնույթ են կրում և անհրաժեշտ է ՀՀ վարչապետի մոտ քննարկման ներկայացնել առնվազն միջգերատեսչական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում որոշակի քննարկումների և համաձայնեցված դիրքորոշում ձևավորելու արդյունքում։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկվում է տարվա ընթացքում 6 ամսյա պարբերականությամբ, և ըստ անհրաժեշտության, նիստերը գումարել հանձնաժողովի կազմում ներգրավված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպես սահմանված է որոշմամբ, և տարվա ընթացքում 1 անգամ ՀՀ վարչապետի մոտ։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Հանձնաժողովի նիստերի ժամանակ ընթացակարգերի և արդյունավետության բարձրացում։                        

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

     Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավա      րման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:

8.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Սույն նախագիծը չունի որևէ կապ ռազմավարական ծրագրերի հետ։

 

 

  • Обсуждалось

    29.05.2024 - 13.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 522

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.06.2024

Որոշումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին, այդ թվում՝ երաշխավորելու նիստերի մատչելիությունը և անդամների (քարտուղարի) և այլ մասնակիցների համար խելամիտ հարմարեցումների (ներառյալ՝ ժեստերի լեզվի թարգմանությունը) ապահովումը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.06.2024

Որոշման հավելված 1-ի 11-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովն ընդունում է որոշումներ։ Առաջարկում ենք սահմանել, որ շահերի բախման առկայության դեպքում հանձնաժողովի անդամները պարտավոր են նախապես հայտարարել այդ մասին և չմասնակցել որոշման քվեարկությանը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.06.2024

Հաշվի առնելով նախագծով առաջարկվող փոփոխությունը, համաձայն որի տարվա ընթացքում առնվազն 1 անգամ նիստը գումարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ՝ առաջարկում ենք Որոշման հավելված 1-ի 10-րդ կետի «Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ» բառերով։ Առաջարկը հիմնված է նաև համանման այլ հանձնաժողովների աշխատակարգերի հիման վրա՝ ձգտելով ապահովել միատեսակ մոտեցում։ Եթե առկա են այս հանձնաժողովի նիստերն առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ իրականացնելու բացառիկ հիմնավորումներ, դրանք պետք է ներկայացված լինեն հիմնավորումներում։

Узнать больше