Add to favourites

Under development

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԾԱԳԻԾ

Սույն նախագծով առաջարկվում է տարվա ընթացքում 6 ամսյա պարբերականությամբ, և ըստ անհրաժեշտության, նիստերը գումարել հանձնաժողովի կազմում ներգրավված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպես սահմանված է որոշմամբ, և տարվա ընթացքում 1 անգամ ՀՀ վարչապետի մոտ։

  • Discussed

    29.05.2024 - 13.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1136

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.06.2024

Որոշումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին, այդ թվում՝ երաշխավորելու նիստերի մատչելիությունը և անդամների (քարտուղարի) և այլ մասնակիցների համար խելամիտ հարմարեցումների (ներառյալ՝ ժեստերի լեզվի թարգմանությունը) ապահովումը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.06.2024

Որոշման հավելված 1-ի 11-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովն ընդունում է որոշումներ։ Առաջարկում ենք սահմանել, որ շահերի բախման առկայության դեպքում հանձնաժողովի անդամները պարտավոր են նախապես հայտարարել այդ մասին և չմասնակցել որոշման քվեարկությանը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.06.2024

Հաշվի առնելով նախագծով առաջարկվող փոփոխությունը, համաձայն որի տարվա ընթացքում առնվազն 1 անգամ նիստը գումարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ՝ առաջարկում ենք Որոշման հավելված 1-ի 10-րդ կետի «Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ» բառերով։ Առաջարկը հիմնված է նաև համանման այլ հանձնաժողովների աշխատակարգերի հիման վրա՝ ձգտելով ապահովել միատեսակ մոտեցում։ Եթե առկա են այս հանձնաժողովի նիստերն առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ իրականացնելու բացառիկ հիմնավորումներ, դրանք պետք է ներկայացված լինեն հիմնավորումներում։

See more