ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
5 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
______________ 2024 թվականի N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» աղյուսակի 4-րդ կետի «իրավական հիմքը» սյունակում «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 23 որոշում» բառերով, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» աղյուսակի 4-րդ կետի «իրավական հիմք» սյունակում «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 23 որոշում» բառերով, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» աղյուսակի 14-րդ կետի «իրավական հիմք» սյունակում «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 23 որոշում» բառերով, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» աղյուսակի 46-րդ կետի «իրավական հիմքը» սյունակում «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 23 որոշում» բառերով,
2) Որոշման 1-ին կետով հաստատված N 10 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» աղյուսակի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի «Կշիռը» սյունակում «0,85» թիվը փոխարինել «0,9» թվով:
- Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
-
Discussed
21.05.2024 - 06.06.2024
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 1086
Print