Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

           Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N      9-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 259 որոշումը (այսուհետև՝ Որոշում)։

           Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետև՝ Տեսչական մարմինը) Որոշմամբ սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողությունը  իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման N 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հավելվածներով սահմանված ստուգաթերթերի հիման վրա։ Որոշման ուժը կորցրած ճանաչելու արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն նաև նշված ստուգաթերթի հարցաշարում նորմատիվ իրավական ակտերով սահմանված հղումները, ինչի արդյունքում համապատասխան հարցերի մասով հնարավոր չի լինի իրականացնել վերահսկողություն:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ 2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը» N 23-Ն որոշումը, որով սահմանվելու է Որոշմամբ ուժը կորցրած ընթացակարգերին փոխարինող նորմերը:

       Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ  կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի          10-ի N 1423-Ն որոշման մեջ՝ որոշման N 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերում փոխարինելով խնդրո առարկա հանդիսացող հղումները:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1423-Ն որոշմամբ հաստատված N 10 հավելվածում առկա են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի առկայությունը նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։

Սույն Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում կատարելագործել գործող ստուգաթերթերը և առավել արդյունավետ դարձնել իրականացվող ստուգումները։ 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է լրամշակել 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1423-Ն որոշման N 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հավելվածներով սահմանված ստուգաթերթերի համապատասխան հղումները՝ դրանք համապատասխանեցնելով Կառավարության կողմից ընդունված նոր որոշման անվանմանը, ինչպես նաև կկատարվի տեխնիկական բնույթի փոփոխություններ:       

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթի առկայությունը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման չի հանգեցնի: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Discussed

    21.05.2024 - 06.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 545

Print