ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
«ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՐ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ջրային ռեսուրսների նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչներ հաստատելու և գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ մշակելու մասին» շրջակա միջավայրի նախարարիր հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N 1099-Ա որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետը։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 12-ի 91/676/ԵՏՀ գյուղատնտեսական աղբյուրներից նիտրատով աղտոտումից ջրերի պաշտպանության մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով Նախագծով սահմանվում են Ջրային ռեսուրսների նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները և գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ պատշաճ կապահովվի Ջրային օրենսգրքի կիրարկումը, ինչպես նաև կնպաստի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 12-ի 91/676/ԵՏՀ գյուղատնտեսական աղբյուրներից նիտրատով աղտոտումից ջրերի պաշտպանության մասին դիրեկտիվի դրույթների մոտարկմանը և ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի 103-րդ կետով նախատեսված միջոցառումների պատշաճ իրականացմանը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
-
Discussed
20.05.2024 - 04.06.2024
-
Type
Order Decision
-
Area
Healthcare, Agriculture, Nature protection, Economy
-
Ministry
Ministry of Environment
Views 2219
Print