ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
- 1. Հաստատել ջրային ռեսուրսների նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչներ և մշակել գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
«----»----------2024թ.
ք. Երևան
Հավելված
Շրջակա միջավայրի նախարարի
2024 թվականի ————— «—»-ի
N -Ն հրամանի
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- Սույն հավելվածով սահմանվում են գյուղատնտեսական գործունեության հետևանքով նիտրատներով խոցելի տարածքների որոշման չափորոշիչներն ու գնահատման ընթացակարգը, ինչպես նաև ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների չափանիշները։
- Նիտրատների նկատմամբ խոցելի են համարվում այն հողատարածքները, որոնց տարալվացման արդյունքում ջրային մարմիններում դիտվում է նիտրատներով աղտոտվածության աճ։
- Նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման համար անհրաժեշտ է բացահայտել.
1) խմելու ջրի մատակարարման աղբյուր հանդիսացող այն մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրային մարմինները, որոնցում նիտրատի պարունակությունը գերազանցում է 50 մգ/լ (11,3 մգN/լ), կամ աղտոտման կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում նիտրատների պարունակությունը կարող է գերազանցել 50 մգ/լ (11,3 մգN/լ),
2) լճերը, ջրամբարները և գետերը, որոնցում առկա են ջրերի էվտրոֆացման նշաններ կամ աղտոտման կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում առկա է դրանց էվտրոֆացման հավանականություն։
- Պայմանավորված ջրային մարմինների ջրհավաք ավազանից ազոտային միացությունների տարրալվացումով՝ առանձնացվում է նիտրատներով խոցելի տարածքների 3 տեսակ.
1) ջրերի աղտոտման բարձր հավանականության տարածքներ, որտեղ հողերի լվացման և պարբերաբար լվացման պայմաններում նկատվում է հողերում ազոտի դրական հաշվեկշիռ,
2) ջրերի կարճատև աղտոտման տարածքներ, որտեղ հողերի չլվացման պայմաններում հողում նկատվում է ազոտի դրական հաշվեկշիռ,
3) ջրերի հնարավոր աղտոտման տարածքներ, որտեղ հողի լվացման և պարբերաբար լվացման պայմաններում նկատվում է հողերում ազոտի հավասարակշռության խախտում։
- Նիտրատներով խոցելի տարածքներն որոշվում են ջրային ռեսուրսների մոնիթորինգի դիտակետերի առկա դիտողական տվյալների վիճակագրական վերլուծության հիման վրա։ Արդյունքների հավաստիությունն ապահովվում է առնվազն 10 տարվա ընթացքում հավաքագրված դիտողական տվյալների վերլուծությությամբ:
- Արդյունքների հիման վրա յուրաքանչյուր գետավազանի համար սահմանվում են նիտրատներով խոցելի տարածքներ, որոնք ներառվում են Ջրավազանային կառավարման պլաններում։
- Նիտրատներով խոցելի տարածքների վերանայումն իրականացվում է վեց տարին մեկ անգամ ջրավազանային կառավարման պլանների վերանայման ընթացքում` վերջին 5 տարում կուտակված մոնիտորինգային դիտարկումների տվյալների և վիճակագրական վերլուծության հիման վրա: Յուրաքանչյուր վերանայման համար հողում ազոտի մնացորդը հաշվարկվում է վարչական շրջանից ոչ բարձր մակարդակով:
- Գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների նիտրատներով աղտոտումը նվազեցնելու կամ կանխարգելելու նպատակով մշակվում են միջոցառումներ, որոնք պետք է ներառեն ազոտական պարարտանյութերի կիրառման և անասնագոմաղբի պահեստավորման սահմանափակումներ՝ հաշվի առնելով տվյալ խոցելի տարածքի բնութագրերը, մասնավորապես՝ հողի տեսակը և թեքությունը, կլիմայական պայմանները, տեղումները, ոռոգումը, հողօգտագործման և գյուղատնտեսական պրակտիկաները, ներառյալ ցանքաշրջանառությունը։
- Միջոցառումները տվյալ խոցելի տարածքում պետք է ապահովեն հավասարակշռություն մշակաբույսերի համար ազոտի պարունակության կանխատեսելի պահանջների և հողից, պարարտանյութերից մշակաբույսերին անցնող ազոտի չափերի միջև։
- Միջոցառումները կապահովեն, որ յուրաքանչյուր գյուղի տնտեսության կամ անասունների ֆերմայի դեպքում, յուրաքանչյուր տարի հողին արհեստական և բնական ճանապարհով խառնվող անասունների գոմաղբի քանակությունը չգերազանցի մեկ հեկտարի համար նախատեսված քանակությունը։ Գոմաղբի քանակությունը հաշվարկվում է անասունների գլխաքանակով՝ հաշվի առնելով միջազգային ընդունված գործակիցները։ Մեկ հեկտարի համար միջազգայնորեն սահմանված քանակությունը 170 կգ ազոտ պարունակող գոմաղբի քանակն է: Սկզբնական փուլում կարող է սահմանվել այլ քանակություն՝ չխոչընդոտելով նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված գործընթացները։
- Գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները սահմանվում են ջրավազանային կառավարման պլաններով։
-
Discussed
20.05.2024 - 04.06.2024
-
Type
Order Decision
-
Area
Healthcare, Agriculture, Nature protection, Economy
-
Ministry
Ministry of Environment
Views 2218
Print