Добавить в избранное

Проект принят

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝  

 

  1. 1. Հաստատել ջրային ռեսուրսների նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչներ և մշակել գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

 

 

 

 

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

 

 

 

 

«----»----------2024թ.

ք. Երևան

 

Հավելված

                             Շրջակա միջավայրի նախարարի 
2024 թվականի ————— «—»-ի

N   -Ն հրամանի

 

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

 

  1. Սույն հավելվածով սահմանվում են գյուղատնտեսական գործունեության հետևանքով նիտրատներով խոցելի տարածքների որոշման չափորոշիչներն ու գնահատման ընթացակարգը, ինչպես նաև ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների չափանիշները։
  2. Նիտրատների նկատմամբ խոցելի են համարվում այն հողատարածքները, որոնց տարալվացման արդյունքում ջրային մարմիններում դիտվում է նիտրատներով աղտոտվածության աճ։
  3. Նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման համար անհրաժեշտ է բացահայտել.

1) խմելու ջրի մատակարարման աղբյուր հանդիսացող այն մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրային մարմինները, որոնցում նիտրատի պարունակությունը գերազանցում է 50 մգ/լ (11,3 մգN/լ), կամ աղտոտման կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում նիտրատների պարունակությունը կարող է գերազանցել 50 մգ/լ (11,3 մգN/լ),

2) լճերը, ջրամբարները և գետերը, որոնցում առկա են ջրերի էվտրոֆացման նշաններ կամ աղտոտման կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում առկա է դրանց էվտրոֆացման հավանականություն։

  1. Պայմանավորված ջրային մարմինների ջրհավաք ավազանից ազոտային միացությունների տարրալվացումով՝ առանձնացվում է նիտրատներով խոցելի տարածքների 3 տեսակ.

1) ջրերի աղտոտման բարձր հավանականության տարածքներ, որտեղ հողերի լվացման և պարբերաբար լվացման պայմաններում նկատվում է հողերում ազոտի դրական հաշվեկշիռ,

2)  ջրերի կարճատև աղտոտման տարածքներ, որտեղ հողերի չլվացման պայմաններում հողում նկատվում է ազոտի դրական հաշվեկշիռ,

3) ջրերի հնարավոր աղտոտման տարածքներ, որտեղ հողի լվացման և պարբերաբար լվացման պայմաններում նկատվում է հողերում ազոտի հավասարակշռության խախտում։

  1. Նիտրատներով խոցելի տարածքներն որոշվում են ջրային ռեսուրսների մոնիթորինգի դիտակետերի առկա դիտողական տվյալների վիճակագրական վերլուծության հիման վրա։ Արդյունքների հավաստիությունն ապահովվում է առնվազն 10 տարվա ընթացքում հավաքագրված դիտողական տվյալների վերլուծությությամբ:
  2. Արդյունքների հիման վրա յուրաքանչյուր գետավազանի համար սահմանվում են նիտրատներով խոցելի տարածքներ, որոնք ներառվում են Ջրավազանային կառավարման պլաններում։
  3. Նիտրատներով խոցելի տարածքների վերանայումն իրականացվում է վեց տարին մեկ անգամ ջրավազանային կառավարման պլանների վերանայման ընթացքում` վերջին 5 տարում կուտակված մոնիտորինգային դիտարկումների տվյալների և վիճակագրական վերլուծության հիման վրա: Յուրաքանչյուր վերանայման համար հողում ազոտի մնացորդը հաշվարկվում է վարչական շրջանից ոչ բարձր մակարդակով:
  4. Գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների նիտրատներով աղտոտումը նվազեցնելու կամ կանխարգելելու նպատակով մշակվում են միջոցառումներ, որոնք պետք է ներառեն ազոտական պարարտանյութերի կիրառման և անասնագոմաղբի պահեստավորման սահմանափակումներ՝ հաշվի առնելով տվյալ խոցելի տարածքի բնութագրերը, մասնավորապես՝ հողի տեսակը և թեքությունը, կլիմայական պայմանները, տեղումները, ոռոգումը, հողօգտագործման և գյուղատնտեսական պրակտիկաները, ներառյալ ցանքաշրջանառությունը։
  5. Միջոցառումները տվյալ խոցելի տարածքում պետք է ապահովեն հավասարակշռություն մշակաբույսերի համար ազոտի պարունակության կանխատեսելի պահանջների և հողից, պարարտանյութերից մշակաբույսերին անցնող ազոտի չափերի միջև։
  6. Միջոցառումները կապահովեն, որ յուրաքանչյուր գյուղի տնտեսության կամ անասունների ֆերմայի դեպքում, յուրաքանչյուր տարի հողին արհեստական և բնական ճանապարհով խառնվող անասունների գոմաղբի քանակությունը չգերազանցի մեկ հեկտարի համար նախատեսված քանակությունը։ Գոմաղբի քանակությունը հաշվարկվում է անասունների գլխաքանակով՝ հաշվի առնելով միջազգային ընդունված գործակիցները։ Մեկ հեկտարի համար միջազգայնորեն սահմանված քանակությունը 170 կգ ազոտ պարունակող գոմաղբի քանակն է: Սկզբնական փուլում կարող է սահմանվել այլ քանակություն՝ չխոչընդոտելով նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված գործընթացները։
  7. Գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները սահմանվում են ջրավազանային կառավարման պլաններով։

 

 

 

  • Обсуждалось

    20.05.2024 - 04.06.2024

  • Тип

    Приказ решение

  • Область

    Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Экономика

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2373

Принт