Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ

«ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ  ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՐ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  • Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ջրային ռեսուրսների նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչներ հաստատելու և գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ մշակելու մասին» շրջակա միջավայրի նախարարիր հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը  և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N 1099-Ա որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետը։

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 12-ի 91/676/ԵՏՀ գյուղատնտեսական աղբյուրներից նիտրատով աղտոտումից ջրերի պաշտպանության մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով Նախագծով սահմանվում են Ջրային ռեսուրսների նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները և գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները։

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ պատշաճ կապահովվի  Ջրային օրենսգրքի կիրարկումը, ինչպես նաև կնպաստի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 12-ի 91/676/ԵՏՀ գյուղատնտեսական աղբյուրներից նիտրատով աղտոտումից ջրերի պաշտպանության մասին դիրեկտիվի դրույթների մոտարկմանը և ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի 103-րդ կետով նախատեսված միջոցառումների պատշաճ իրականացմանը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավա­րություններ

Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

 

  • Քննարկվել է

    20.05.2024 - 04.06.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2377

Տպել