Add to favourites
«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
-
5 - Agree
-
7 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Tigran Zakaryan 17.05.2024 17:44:32 | Առաջարկում եմ քանակի վերավերյալ կետը բացել (2-րդ կետ): Քանի որ բոլորս էլ գիտենք, որ ինչքան գնում է այդքան ավելի շատանում է հավաքագրվողների քանակը: Ավելի լավ է տեղեկացված լինենք թե ինչ քանակ է նախատեսվում ապահովել՝ բանակի բացերը փակելու համար: | ||
2 | Սյուզաննա Մանուչարյան 18.05.2024 06:20:26 | Ողջունելի է պաշտպանությանը միտված ցանկացած միջոցառում,,ամուր և գիտակից բանակ ունենալը պաշտպանված լինելու երաշխիք է։։ Սակայն միթե անընդհատ այդքան հավաքներին մասնակցողներին տրամադրվող ,պարբերաբար,կատարվող ծախսերը,մասնակիցներին հիմնական աշխատանքից կտրելը,այլ սոցիալական խնդիրների առաջացման տեղիք չի տալիս։ Կարծում եմ ,որ ամենքը պետք է իրենց մշտական զբաղվածությունը ունենան,իսկ պայմանագրային զինծառառայողներին տրվող աշխատավարձի բարձրացումը,այդ շարքերը կլրացնի բազմաթիվ,հիմնական աշխատողներով,։։ Շնորհակալություն։ | ||
3 | Gegham Beglaryan 31.05.2024 10:57:36 | Չգիտեմ ինչքանով է հաշվի առնվել տվյալ որոշումների ռիսկերը և ազդեցությունը բիզնես միջավայրի վրա, բայց ևս մեկ անգամ ցանկանում եմ բարձրաձայնել և հորդորել հաշվի առնել հնարավոր ազդեցությունը։ Փոքր և զգայուն Հայկական շուկայի պայմաններում ընկերության տնօրենի կամ գործունեության համար այլ կարևոր աշխատակիցներին զորակոչելը՝ թեկուզ և 25 օրով, շատ բացասական ազդեցություն է ունենում ընկերության բնականոն գործունեության վրա, որը վերականգնելու համար երբեմն պահանջվում է 6-12 ամիս ժամանակ և ֆինանսական միջոցներ, բայց եղել է նաև դեպք, որ պետական մարմինների կողմից հաշվի չի առնվել ընկերության տնօրենի մասնակցությունը զորահավաքին և ընկերությանը ներկայացվել է տույժ պայմանագրի ժամկետների խախտման համար։ Բացի վերը նշվածից, տվյալ քայլով ստեղծվում է անհավասար մրցակցային պայմաններ ընկերությունների միջև, քանի որ պաշտպանության նախարարությունը ի դեմս զինկոմիսարիատների, չի կարողանում ապահովել բոլորի հավասար մասնակցությունը զորահավաքներին։ Արդյունքում որոշ ընկերություններ ստանում են մրցակցային առավելություն, մյուսների համար արհեստականորեն ստեղծվում են խոչընդոտներ և անհավասար պայմաններ, անարդարության զգացողություն, ինչը պարտադիր ազդեցություն է ունենալու տնտեսության վրա։ Տվյալ որոշումը ստեղծում է անհավասար պայմաններ արտասահմանյան և տեղական ներդրողների միջև, քանի որ տեղական ներդրողը չունի երաշխիք, որ զինկոմիսարիատի աշխատակցի քմահաճույքով ամեն տարի չի կանչվելու զորահավաքի՝ հավելյալ ռիսկեր առաջացնելով ներդրման համար, ինչի արդյունքում տեղական ներդրողը սկսում է փնտրել և գտնում է ավելի ապահով շուկաներ, իսկ ՀՀ կառավարությունը փորձում է ներգրավել արտասահմանյան ներդրողների՝ անտեսելով ներքին ռեսուրսը։ Ելնելով վերը նշվածից, առաջարկում եմ գոնե խոշոր հարկատուների համար օրենքով սահմանել ամրագրման հնարավորություն՝ հաշվի առնելով ՀՀ սահմանադրության 86-րդ հոդվածի՝ Պետական քաղաքականության հիմնական նպատակները, 1) Գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը։ |