Добавить в избранное

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Tigran Zakaryan 17.05.2024 17:44:32 Առաջարկում եմ քանակի վերավերյալ կետը բացել (2-րդ կետ): Քանի որ բոլորս էլ գիտենք, որ ինչքան գնում է այդքան ավելի շատանում է հավաքագրվողների քանակը: Ավելի լավ է տեղեկացված լինենք թե ինչ քանակ է նախատեսվում ապահովել՝ բանակի բացերը փակելու համար:
2 ՍյուզՆնա Մանուչարյան 18.05.2024 06:20:26 Ողջունելի է պաշտպանությանը միտված ցանկացած միջոցառում,,ամուր և գիտակից բանակ ունենալը պաշտպանված լինելու երաշխիք է։։ Սակայն միթե անընդհատ այդքան հավաքներին մասնակցողներին տրամադրվող ,պարբերաբար,կատարվող ծախսերը,մասնակիցներին հիմնական աշխատանքից կտրելը,այլ սոցիալական խնդիրների առաջացման տեղիք չի տալիս։ Կարծում եմ ,որ ամենքը պետք է իրենց մշտական զբաղվածությունը ունենան,իսկ պայմանագրային զինծառառայողներին տրվող աշխատավարձի բարձրացումը,այդ շարքերը կլրացնի բազմաթիվ,հիմնական աշխատողներով,։։ Շնորհակալություն։
3 Gegham Beglaryan 31.05.2024 10:57:36 Չգիտեմ ինչքանով է հաշվի առնվել տվյալ որոշումների ռիսկերը և ազդեցությունը բիզնես միջավայրի վրա, բայց ևս մեկ անգամ ցանկանում եմ բարձրաձայնել և հորդորել հաշվի առնել հնարավոր ազդեցությունը։ Փոքր և զգայուն Հայկական շուկայի պայմաններում ընկերության տնօրենի կամ գործունեության համար այլ կարևոր աշխատակիցներին զորակոչելը՝ թեկուզ և 25 օրով, շատ բացասական ազդեցություն է ունենում ընկերության բնականոն գործունեության վրա, որը վերականգնելու համար երբեմն պահանջվում է 6-12 ամիս ժամանակ և ֆինանսական միջոցներ, բայց եղել է նաև դեպք, որ պետական մարմինների կողմից հաշվի չի առնվել ընկերության տնօրենի մասնակցությունը զորահավաքին և ընկերությանը ներկայացվել է տույժ պայմանագրի ժամկետների խախտման համար։ Բացի վերը նշվածից, տվյալ քայլով ստեղծվում է անհավասար մրցակցային պայմաններ ընկերությունների միջև, քանի որ պաշտպանության նախարարությունը ի դեմս զինկոմիսարիատների, չի կարողանում ապահովել բոլորի հավասար մասնակցությունը զորահավաքներին։ Արդյունքում որոշ ընկերություններ ստանում են մրցակցային առավելություն, մյուսների համար արհեստականորեն ստեղծվում են խոչընդոտներ և անհավասար պայմաններ, անարդարության զգացողություն, ինչը պարտադիր ազդեցություն է ունենալու տնտեսության վրա։ Տվյալ որոշումը ստեղծում է անհավասար պայմաններ արտասահմանյան և տեղական ներդրողների միջև, քանի որ տեղական ներդրողը չունի երաշխիք, որ զինկոմիսարիատի աշխատակցի քմահաճույքով ամեն տարի չի կանչվելու զորահավաքի՝ հավելյալ ռիսկեր առաջացնելով ներդրման համար, ինչի արդյունքում տեղական ներդրողը սկսում է փնտրել և գտնում է ավելի ապահով շուկաներ, իսկ ՀՀ կառավարությունը փորձում է ներգրավել արտասահմանյան ներդրողների՝ անտեսելով ներքին ռեսուրսը։ Ելնելով վերը նշվածից, առաջարկում եմ գոնե խոշոր հարկատուների համար օրենքով սահմանել ամրագրման հնարավորություն՝ հաշվի առնելով ՀՀ սահմանադրության 86-րդ հոդվածի՝ Պետական քաղաքականության հիմնական նպատակները, 1) Գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը։