Gegham Beglaryan
31.05.2024
Չգիտեմ ինչքանով է հաշվի առնվել տվյալ որոշումների ռիսկերը և ազդեցությունը բիզնես միջավայրի վրա, բայց ևս մեկ անգամ ցանկանում եմ բարձրաձայնել և հորդորել հաշվի առնել հնարավոր ազդեցությունը։ Փոքր և զգայուն Հայկական շուկայի պայմաններում ընկերության տնօրենի կամ գործունեության համար այլ կարևոր աշխատակիցներին զորակոչելը՝ թեկուզ և 25 օրով, շատ բացասական ազդեցություն է ունենում ընկերության բնականոն գործունեության վրա, որը վերականգնելու համար երբեմն պահանջվում է 6-12 ամիս ժամանակ և ֆինանսական միջոցներ, բայց եղել է նաև դեպք, որ պետական մարմինների կողմից հաշվի չի առնվել ընկերության տնօրենի մասնակցությունը զորահավաքին և ընկերությանը ներկայացվել է տույժ պայմանագրի ժամկետների խախտման համար։ Բացի վերը նշվածից, տվյալ քայլով ստեղծվում է անհավասար մրցակցային պայմաններ ընկերությունների միջև, քանի որ պաշտպանության նախարարությունը ի դեմս զինկոմիսարիատների, չի կարողանում ապահովել բոլորի հավասար մասնակցությունը զորահավաքներին։ Արդյունքում որոշ ընկերություններ ստանում են մրցակցային առավելություն, մյուսների համար արհեստականորեն ստեղծվում են խոչընդոտներ և անհավասար պայմաններ, անարդարության զգացողություն, ինչը պարտադիր ազդեցություն է ունենալու տնտեսության վրա։ Տվյալ որոշումը ստեղծում է անհավասար պայմաններ արտասահմանյան և տեղական ներդրողների միջև, քանի որ տեղական ներդրողը չունի երաշխիք, որ զինկոմիսարիատի աշխատակցի քմահաճույքով ամեն տարի չի կանչվելու զորահավաքի՝ հավելյալ ռիսկեր առաջացնելով ներդրման համար, ինչի արդյունքում տեղական ներդրողը սկսում է փնտրել և գտնում է ավելի ապահով շուկաներ, իսկ ՀՀ կառավարությունը փորձում է ներգրավել արտասահմանյան ներդրողների՝ անտեսելով ներքին ռեսուրսը։ Ելնելով վերը նշվածից, առաջարկում եմ գոնե խոշոր հարկատուների համար օրենքով սահմանել ամրագրման հնարավորություն՝ հաշվի առնելով ՀՀ սահմանադրության 86-րդ հոդվածի՝ Պետական քաղաքականության հիմնական նպատակները, 1) Գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը։