Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 _________ 2024 թվականի N ____ - Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի  «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի N 552, 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 81-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների ու» բառերը հանել:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
              ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ              

 

  • Discussed

    14.05.2024 - 29.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Justice, Nature protection, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2006

Print

Related documents / links

Suggestions

Armen Poghosyan

28.05.2024

Ներկայացված հիմնավորմը կարդալով պարզ է դառնում , որ այս նախագիծը մշակող մարմինը` ընդհանրապես տեղյակ չէ հակակարկտային պաշտպանության իրականացմանը և ընդամենը կատարում է ՀՀ վարչապետի հանձնարարականի ի կատար ածումը։ Ինչը պարզ է դառնում Արագածոտնի և Լոռու ՌՀԿ֊ների ակտիվ ներգործման և դիտարկման բաժինների կրճատմամբ , որի փոխարեն իբր պիտի ստեզծվի դիտարկման ծառայություն , որը ըստ ձեր ներկայացրած որոշման պիտի գործի 2027 թ֊ից հետո , այն էլ ներդրումային ծրագրի ֆինանսավորման պարագայում, որը հավանական է նաև չգործի այդ իսկ ներդրումային ծրագրի ֆինանսավորման բացակայության պատճառով։ Որոշման ընդունումից հետո էլ չգիտենք այն 234 կայանքների , և նրանց գումարային արժեքով արտահայտված ահռելի գումարների ճակատագրերը , իսկ կայանքների նվազագույն արժեքը առնվազն 15 անգամ ավելին է քան ակնկալվող խնայողություններն են։Իսկ ինչքանով էք վստահ որ համայնքները պատրաստ են լինելու գումարի դիմաց (ձեռնարկատիրական հիմունքներով ) ձեր այսպես կոչված դիտարկման տվյալները ձեռք բերել։ Կամ այդ համայնքներում քանի մասնագետ ունեք որոնք ասենք գիշերը 4 ֊ին կամ 5 ֊ին կայանք են միացնելու , իսկ չմիանալու դեպքում էլ այսպես ասած կգնան ու << ручной >> կմիացնեն։ Կարճ ասած մի բան է պարզ ... ամեն ինչ անում եք , որ կազմաքանդեք գործող կառույցն ու էլ ավելի վատթարացնեք գյուղացիների , առանց այդ ել մեղմ ասած անհուսալի ֆինանսական վիճակը։

Ջոնիկ Մարության

27.05.2024

Որքան հասկացա, որոշումը կարկուտի դեմ պայքարի ծառայության փակման մասին է: Տարբեր տեսակի աղետներից գյուղացուն քիչ թե շատ, լավ թե վատ պաշտպանողից զրկելու, գյուղացու վերջին հույսի մարման մասին է: Իսկ փակելուց առաջ իմ՝ հասարակ գյուղացուս կարծիքը հարցրել եք; Չէ որ ես էլ եմ այս երկրի տերը: Կրակակետերը բազմաթիվ համայնքների տարածքում են և այն ամենը, թե համայնքները կիրականացնեն կրակոցներ, կվերանորոգեն կրակակետերը, ուղղակի թոզփչոցի է: Իբր թե այլ միջոց ենք առաջարկում: Ամեն համայնք իր համար աշխատողներ պետք է ունենա, տեխնիկական միջոցներ ձեռք բերի, վերանորոգողներին պետք է վճարի: Տեսել եմ, թե ինչպես են առանց հանգսյան օրերի գալիս կրակակետերը սարքում, հատուկ մեքենայով գազ բերում, բալոններ տեղադրում: Այնպես որ մի քանի կոպեկ բյուջե խնայելն էլ է սուտ: Դրանից շատ ծախսեր կանեն համայնքները և հնարավոր է կառավարությունից դոտացիա ուզեն: Իսկապես ինչպես գրել է Armen Avetisyanը, գյուղացին ճիշտ կանի հարկ ու տուրք չվճարի: Հաջորդը. ինչ է նշանակում, թե չի համապատասխանում շրջակա միջավայրի գործառույթներին: Համապատասխանեցրեք, միայն թե մի թողեք խեղճ գյուղացուն լրիվ անտեր: Այնպես եք նշել, կարծես սահմանադրությանը չի համապատասխանում և հարցը պետք է հանրաքվեով լուծվի:

Armen Avetisyan

14.05.2024

Վերոնշյալ գործողությունն անելուց հետո չմոռանաք գյուղացիներին բոլոր տեսակի հարկային պարտավորություններից ազատել , մեկը ես չեմ պատրաստվում հողի հարկ մուծել մի պետության , ով ավելորդա համարում իմ և մյուս գյուղացիների այգիների պաշտպանությունն իրականացնել։

See more