«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2017-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
2 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- -------------- 2024 թվականի N ------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 2017-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» N 2017-Ն որոշման (այսուհետ՝ «Որոշում») մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Որոշման հավելվածի 4րդ կետի 2րդ ենթակետի ժբ. պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«ժգ. ռազմական նշանակության արտադրանքի համապատասխան լիցենզիայի հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ ներմուծման, առևտրի միջնորդական գործունեության, տարանցիկ փոխադրման թույլատվություն.»,
2) Որոշման հավելվածի 4րդ կետի 3րդ ենթակետի գ. պարբերությունը հանել,
3) Որոշման հավելվածի 8-րդ և 9րդ կետերում «11րդ կետի» բառերը փոխարինել «11րդ և 12րդ կետերի» բառերով,
4) Որոշման հավելվածի 11րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ.
«12. Ռազմական նշանակության արտադրանքի համապատասխան լիցենզիայի հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ ներմուծման, առևտրի միջնորդական գործունեության, տարանցիկ փոխադրման թույլատվական փաստաթղթերի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
-
Discussed
05.04.2024 - 21.04.2024
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 1702
Print