Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2017-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----- -------------- 2024 թվականի N ------- -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 2017-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝  կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» N 2017-Ն որոշման (այսուհետ՝ «Որոշում») մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Որոշման հավելվածի 4­րդ կետի 2­րդ ենթակետի ժբ. պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«ժգ. ռազմական նշանակության արտադրանքի համապատասխան լիցենզիայի հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ ներմուծման, առևտրի միջնորդական գործունեության, տարանցիկ փոխադրման թույլատվություն.», 

2) Որոշման հավելվածի 4­րդ կետի 3­րդ ենթակետի գ. պարբերությունը հանել,

3) Որոշման հավելվածի 8-րդ և 9­րդ կետերում «11­րդ կետի» բառերը փոխարինել «11­րդ և 12­րդ կետերի» բառերով,

4) Որոշման հավելվածի 11­րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ.

«12. Ռազմական նշանակության արտադրանքի համապատասխան լիցենզիայի հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ ներմուծման, առևտրի միջնորդական գործունեության, տարանցիկ փոխադրման թույլատվական փաստաթղթերի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

      Հայաստանի Հանրապետության

                Վարչապետ                                                                     Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    05.04.2024 - 21.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1694

Տպել