«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2017-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2017-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Անհրաժեշտությունը.
Ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է.
- Հայաստանի Հանրապետության ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, առևտրի միջնորդական գործունեության, տարանցիկ փոխադրման բնագավառը վերահսկող և կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկա խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի № 2017-Ն որոշմամբ որպես թույլատվական փաստաթուղթ դիտարկվում են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ ներմուծման լիցենզիան՝ այն ինչ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշմամբ նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի լիցենզիաների հիման վրա տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության եզրակացությունները՝ թույլտվությունները:
Ներկա խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի № 2017-Ն որոշմամբ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ ներմուծման թույլատվական փաստաթղթի տրամադրման կամ մերժման ժամկետը սահմանված է համապատասխան հայտը գրանցելուց մեկ աշխատանքային օր:
Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, առևտրի միջնորդական գործունեության, տարանցիկ փոխադրման լիցենզիաների հիման վրա տրամադրվող համապատասխան եզրակացությունները՝ թույլտվությունները տրամադրելու համապատասխան հայտը տեխնիկապես և ֆիզիկապես անհնար է մեկ աշխատանքային օրվա ընթաքում բավարարել կամ մերժել, քանի որ ներկայացված համապատասխան հայտը՝ համապատասխան առդիր փաստաթղթերով, ներկայացնում է միջգերատեսչական կառույցների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ներքին գործերի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի համաձայնեցմանը:
Նշված մարմիններից ստացված դիրքորոշման հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշում է բավարարել կամ մերժել ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ ներմուծման, տարանցիկ փոխադրման, առևտրի միջնորդական գործունեության վերաբերյալ եզրակացություն (թույլտվություն) տրամադրելու հայտը:
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Համապատասխանեցնել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, առևտրի միջնորդական գործունեության, տարանցիկ փոխադրման բնագավառը վերահսկող և կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունումից հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում ռազմավարական հետևյալ փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
-
Discussed
05.04.2024 - 21.04.2024
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 1706
Print