Add to favourites

Under development

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Մատչելի միջավայր, հասցեական ծառայություններ 04.02.2018 21:04:13 Առաջարկում եմ նախագծի վերնագիրը խմբագրել՝ դարձնելով «ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ», քանի որ սակավաշարժ տերմինը ընդունելի չէ և հաշմանդամություն ունեցող անձանց մեջ ընդգրկված են նաև անձինք ովքեր ունեն տեղաշարժվելու դժվարություն: Չի ընդունվել: Փաստաթղթի վերնագիրը բխել է ՄԱԿ-ի <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին>> 61/106 Կոնվենցիայից և ՀՀՇՆ IV-11.07.01-2006 <<Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար>> շինարարական նորմերից: Կանոնների հավաքածուն ի լրումն է ՀՀՇՆ IV-11.07.01-2006 շինարարական նորմերին:
2 Մատչելի միջավայր, հասցեական ծառայություններ 04.02.2018 21:06:22 2. առաջարկում ենք նախագծում առկա <<խեղումներ, սահմանափակումներ, խանգարումներ>> և նմանատիպ կարծրատիպ առաջացնող բառերը փոխարինել <<խնդիրներ>> բառով: Ընդունվել է: Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
3 Մատչելի միջավայր, հասցեական ծառայություններ 04.02.2018 21:09:32 3. առաջարկում ենք ներկայացվող հարաչափերը և մոդելավորումները մեկտեղել <<ունիվերսալ դիզայն>>-ի սկզբունքով, այսինքն բոլոր խնդիրներով, այդ թվում տեսողության շարժվելու և այլ խնդիրներով անձանց համար ներկայացնել միասնական մոդելավորումներ և հարաչափեր: Չի ընդունվել: Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգի կառուցվածքը տրված է ՀՀՇՆ 10-01-2014 <<Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ>> շինարարական նորմերում: Շինարարական նորմերի պահանջները պետք է սահմանվեն շենքերի և շինությունների անվտանգության ապահովման խնդրի տեսքով: Կանոնների հավաքածուները նախատեսված են համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար:
4 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.02.2018 11:02:21 «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու» կանոնների հավաքածուի վերաբերյալ առաջարկում է. 1. ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի 4.1 կետի համաձայն հավելվածի 3-րդ կետի «շենքերում ու շինություներում» բառերը փոխարնել «շենքերի ու շինություների վերակառուցման դեպքում» բառերով 2. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 39-րդ կետի համաձայն «նորմատիվ հղումներ վկայակոչումներ» բաժնի 5-րդ կետում վկայակոչել նաև Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերը և դրանց կիրարկումն ապահովող եվրոպական ստանդարտները, ԱՊՀ անդամ երկրների և միջազգային լավագույն փորձը, որոնց մասին անդրադարձ է կատարվել կանոնների հավաքածուի «հիմնավորում» բաժնում: 3. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 57-րդ կետի 2-րդ ենթակետի և 59-րդ կետի պահանջների համաձայն Կանոնների հավաքածուի «հիմնավորում» բաժնում ներկայացնել տեղեկատվություն կանոնների հավաքածուների առաջին խմբագրության հանրային քննարկումների վերաբերյալ, հատկապես թե ե՞րբ է կանոնների հավաքածուն տեղադրվել համակարգող մարմնի պաշտոնական կայքում(կարծում ենք՝ այն չի իրականցվել և խախտվել է ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 57-րդ կետի 2-րդ ենթակետի և 59-րդ կետի պահանջները): 4. Կանոնների հավաքածուում անհրաժեշտ է ներառել կրոնական, մարզական և վարչակառավարչական շենքերի, ինչպես նաև տարհանման վերաբերյալ տեղեկատվություն: Միաժամանակ կանոնների հավաքածուի 94-րդ կետում նշվում է, որ մարզական շենքերի որոշակի հարաչափերը և նախագծային լուծումների տարբերակները տրված են 79-ից մինչև 87-րդ գծապատկերներում, սակայն նշված գծապատկերներում ներառված չէ որևէ տեղեկատվություն մարզական շենքերի վերաբերյալ: 5. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 43-րդ կետի համաձայն հրամանում և կից հավելվածում բոլոր 2017 տարեթվերը փոխարինել 2018 տարեթվով, և ճշտել էջերի համարակալումները: Չի ընդունվել: Շինարարական նորմերի պահանջները տարածվում են բնակչության սակավաշարժուն խմբերի համար մատչելի շենքերի և շինությունների ֆունկցիոնալ-հատակագծային տարրերի, դրանց տեղամասերի, մուտքային հանգույցների, հաղորդակցությունների, տարհանման ուղիների, բնակության, սպասարկման և աշխատատեղերի սենքերի, ինչպես նաև դրանց տեղեկատվական և ինժեներական սարքավորվածության վրա: Ինչ վերաբերում է շենքերի և շինությունների վերակառուցման ժամանակ մատչելիության ապահովմանը, ապա այն մանրամասնված է Կանոնների հավաքածուի 8-րդ և 11-րդ կետերում: Նորմատիվ փաստաթղթերի և դրանց կիրարկումն ապահովող Եվրոպական և միջազգային ստանդարտների, ԱՊՀ անդամ երկրների փորձի վերաբերյալ պահանջները տրված են գծապատկերներում և նկարներում: Հանրային քննարկումների, շահագրգիռ մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների հետ քննարկման համար Կանոնների հավաքածուն 2017 թվականի նոյեմբեր ամսին տեղադրվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում: Կրոնական, մարզական և վարչակառավարչական շենքերի (շենքերի դասակարգումը նայել ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N 757-Ն որոշման մեջ), ինչպես նաև տարհանման վերաբերյալ պարտադիր պահանջները սահմանված են IV-11.07.01.2006 (ՄՍՆ 3.02-05-2003) <<Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար>> շինարարական նորմերում Էջերի համարակալումները ճշտվել են: Հրամանի վերջնական տարբերակի վրա կգրվի ճշտված տարեթիվը: