Add to favourites

Under development

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՀՀԿՀ 23-101-2017 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

______________________________________________________________________________________

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101-րդ, 16-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N1111 –Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`

 

Հավանություն տալ «ՀՀԿՀ 23-101-2017 «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածուին»` համաձայն հավելվածի:

 

  • Discussed

    01.02.2018 - 21.02.2018

  • Type

    Order Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11099

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.02.2018

«Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու» կանոնների հավաքածուի վերաբերյալ առաջարկում է. 1. ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի 4.1 կետի համաձայն հավելվածի 3-րդ կետի «շենքերում ու շինություներում» բառերը փոխարնել «շենքերի ու շինություների վերակառուցման դեպքում» բառերով 2. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 39-րդ կետի համաձայն «նորմատիվ հղումներ վկայակոչումներ» բաժնի 5-րդ կետում վկայակոչել նաև Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերը և դրանց կիրարկումն ապահովող եվրոպական ստանդարտները, ԱՊՀ անդամ երկրների և միջազգային լավագույն փորձը, որոնց մասին անդրադարձ է կատարվել կանոնների հավաքածուի «հիմնավորում» բաժնում: 3. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 57-րդ կետի 2-րդ ենթակետի և 59-րդ կետի պահանջների համաձայն Կանոնների հավաքածուի «հիմնավորում» բաժնում ներկայացնել տեղեկատվություն կանոնների հավաքածուների առաջին խմբագրության հանրային քննարկումների վերաբերյալ, հատկապես թե ե՞րբ է կանոնների հավաքածուն տեղադրվել համակարգող մարմնի պաշտոնական կայքում(կարծում ենք՝ այն չի իրականցվել և խախտվել է ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 57-րդ կետի 2-րդ ենթակետի և 59-րդ կետի պահանջները): 4. Կանոնների հավաքածուում անհրաժեշտ է ներառել կրոնական, մարզական և վարչակառավարչական շենքերի, ինչպես նաև տարհանման վերաբերյալ տեղեկատվություն: Միաժամանակ կանոնների հավաքածուի 94-րդ կետում նշվում է, որ մարզական շենքերի որոշակի հարաչափերը և նախագծային լուծումների տարբերակները տրված են 79-ից մինչև 87-րդ գծապատկերներում, սակայն նշված գծապատկերներում ներառված չէ որևէ տեղեկատվություն մարզական շենքերի վերաբերյալ: 5. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 43-րդ կետի համաձայն հրամանում և կից հավելվածում բոլոր 2017 տարեթվերը փոխարինել 2018 տարեթվով, և ճշտել էջերի համարակալումները:

Մատչելի միջավայր, հասցեական ծառայություններ

04.02.2018

3. առաջարկում ենք ներկայացվող հարաչափերը և մոդելավորումները մեկտեղել <<ունիվերսալ դիզայն>>-ի սկզբունքով, այսինքն բոլոր խնդիրներով, այդ թվում տեսողության շարժվելու և այլ խնդիրներով անձանց համար ներկայացնել միասնական մոդելավորումներ և հարաչափեր:

Մատչելի միջավայր, հասցեական ծառայություններ

04.02.2018

2. առաջարկում ենք նախագծում առկա <<խեղումներ, սահմանափակումներ, խանգարումներ>> և նմանատիպ կարծրատիպ առաջացնող բառերը փոխարինել <<խնդիրներ>> բառով:

See more