Добавить в избранное
В стадии разработки
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
9 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մատչելի միջավայր, հասցեական ծառայություններ 04.02.2018 21:04:13 | Առաջարկում եմ նախագծի վերնագիրը խմբագրել՝ դարձնելով «ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ», քանի որ սակավաշարժ տերմինը ընդունելի չէ և հաշմանդամություն ունեցող անձանց մեջ ընդգրկված են նաև անձինք ովքեր ունեն տեղաշարժվելու դժվարություն: | Չի ընդունվել: | Փաստաթղթի վերնագիրը բխել է ՄԱԿ-ի <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին>> 61/106 Կոնվենցիայից և ՀՀՇՆ IV-11.07.01-2006 <<Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար>> շինարարական նորմերից: Կանոնների հավաքածուն ի լրումն է ՀՀՇՆ IV-11.07.01-2006 շինարարական նորմերին: |
2 | Մատչելի միջավայր, հասցեական ծառայություններ 04.02.2018 21:06:22 | 2. առաջարկում ենք նախագծում առկա <<խեղումներ, սահմանափակումներ, խանգարումներ>> և նմանատիպ կարծրատիպ առաջացնող բառերը փոխարինել <<խնդիրներ>> բառով: | Ընդունվել է: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
3 | Մատչելի միջավայր, հասցեական ծառայություններ 04.02.2018 21:09:32 | 3. առաջարկում ենք ներկայացվող հարաչափերը և մոդելավորումները մեկտեղել <<ունիվերսալ դիզայն>>-ի սկզբունքով, այսինքն բոլոր խնդիրներով, այդ թվում տեսողության շարժվելու և այլ խնդիրներով անձանց համար ներկայացնել միասնական մոդելավորումներ և հարաչափեր: | Չի ընդունվել: | Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգի կառուցվածքը տրված է ՀՀՇՆ 10-01-2014 <<Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ>> շինարարական նորմերում: Շինարարական նորմերի պահանջները պետք է սահմանվեն շենքերի և շինությունների անվտանգության ապահովման խնդրի տեսքով: Կանոնների հավաքածուները նախատեսված են համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար: |
4 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.02.2018 11:02:21 | «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու» կանոնների հավաքածուի վերաբերյալ առաջարկում է. 1. ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի 4.1 կետի համաձայն հավելվածի 3-րդ կետի «շենքերում ու շինություներում» բառերը փոխարնել «շենքերի ու շինություների վերակառուցման դեպքում» բառերով 2. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 39-րդ կետի համաձայն «նորմատիվ հղումներ վկայակոչումներ» բաժնի 5-րդ կետում վկայակոչել նաև Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերը և դրանց կիրարկումն ապահովող եվրոպական ստանդարտները, ԱՊՀ անդամ երկրների և միջազգային լավագույն փորձը, որոնց մասին անդրադարձ է կատարվել կանոնների հավաքածուի «հիմնավորում» բաժնում: 3. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 57-րդ կետի 2-րդ ենթակետի և 59-րդ կետի պահանջների համաձայն Կանոնների հավաքածուի «հիմնավորում» բաժնում ներկայացնել տեղեկատվություն կանոնների հավաքածուների առաջին խմբագրության հանրային քննարկումների վերաբերյալ, հատկապես թե ե՞րբ է կանոնների հավաքածուն տեղադրվել համակարգող մարմնի պաշտոնական կայքում(կարծում ենք՝ այն չի իրականցվել և խախտվել է ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 57-րդ կետի 2-րդ ենթակետի և 59-րդ կետի պահանջները): 4. Կանոնների հավաքածուում անհրաժեշտ է ներառել կրոնական, մարզական և վարչակառավարչական շենքերի, ինչպես նաև տարհանման վերաբերյալ տեղեկատվություն: Միաժամանակ կանոնների հավաքածուի 94-րդ կետում նշվում է, որ մարզական շենքերի որոշակի հարաչափերը և նախագծային լուծումների տարբերակները տրված են 79-ից մինչև 87-րդ գծապատկերներում, սակայն նշված գծապատկերներում ներառված չէ որևէ տեղեկատվություն մարզական շենքերի վերաբերյալ: 5. ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 43-րդ կետի համաձայն հրամանում և կից հավելվածում բոլոր 2017 տարեթվերը փոխարինել 2018 տարեթվով, և ճշտել էջերի համարակալումները: | Չի ընդունվել: | Շինարարական նորմերի պահանջները տարածվում են բնակչության սակավաշարժուն խմբերի համար մատչելի շենքերի և շինությունների ֆունկցիոնալ-հատակագծային տարրերի, դրանց տեղամասերի, մուտքային հանգույցների, հաղորդակցությունների, տարհանման ուղիների, բնակության, սպասարկման և աշխատատեղերի սենքերի, ինչպես նաև դրանց տեղեկատվական և ինժեներական սարքավորվածության վրա: Ինչ վերաբերում է շենքերի և շինությունների վերակառուցման ժամանակ մատչելիության ապահովմանը, ապա այն մանրամասնված է Կանոնների հավաքածուի 8-րդ և 11-րդ կետերում: Նորմատիվ փաստաթղթերի և դրանց կիրարկումն ապահովող Եվրոպական և միջազգային ստանդարտների, ԱՊՀ անդամ երկրների փորձի վերաբերյալ պահանջները տրված են գծապատկերներում և նկարներում: Հանրային քննարկումների, շահագրգիռ մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների հետ քննարկման համար Կանոնների հավաքածուն 2017 թվականի նոյեմբեր ամսին տեղադրվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում: Կրոնական, մարզական և վարչակառավարչական շենքերի (շենքերի դասակարգումը նայել ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N 757-Ն որոշման մեջ), ինչպես նաև տարհանման վերաբերյալ պարտադիր պահանջները սահմանված են IV-11.07.01.2006 (ՄՍՆ 3.02-05-2003) <<Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար>> շինարարական նորմերում Էջերի համարակալումները ճշտվել են: Հրամանի վերջնական տարբերակի վրա կգրվի ճշտված տարեթիվը: |