Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 387 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 387 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից  2023 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված N 1667-Ն որոշմամբ, համաձայն որի՝ պետական գույքի վաճառքն (օտարում, մասնավորեցում) աճուրդով կարող է իրականացվել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի վաճառքի էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխման հետ։  

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված N 1667-Ն որոշման և ՀՀ կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի N 387 որոշման որոշ ընթացակարգային դրույթներ ունեն տարբեր սահմանումներ և հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ մշակվել է ներկայացված նախագիծը, որով որոշման հավելվածում կատարվել են համապատասխան փոփոխություններ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումը։

Միևնույն ժամանակ առաջարկվում են որոշակի շտկումներ կատարել որոշման մեջ, մասնավորապես համապատասխան փոփոխություններ են կատարվել պետական կառավարման մարմնի անվանումում՝ Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը փոխարինվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է գործող որոշման դրույթները համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին։

  1. Ակնկալվող արդյունքը

           Իրավական ակտի ընդունման դեպքում պետական գույքի աճուրդով վաճառքի գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի N 387 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։

 

  • Discussed

    21.03.2024 - 06.04.2024

  • Type

    Decision

  • Area

    State property alienation

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1428

Print