ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 387 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
6 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 387 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված N 1667-Ն որոշմամբ, համաձայն որի՝ պետական գույքի վաճառքն (օտարում, մասնավորեցում) աճուրդով կարող է իրականացվել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի վաճառքի էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխման հետ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված N 1667-Ն որոշման և ՀՀ կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի N 387 որոշման որոշ ընթացակարգային դրույթներ ունեն տարբեր սահմանումներ և հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ մշակվել է ներկայացված նախագիծը, որով որոշման հավելվածում կատարվել են համապատասխան փոփոխություններ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումը։
Միևնույն ժամանակ առաջարկվում են որոշակի շտկումներ կատարել որոշման մեջ, մասնավորապես համապատասխան փոփոխություններ են կատարվել պետական կառավարման մարմնի անվանումում՝ Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը փոխարինվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է գործող որոշման դրույթները համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին։
- Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում պետական գույքի աճուրդով վաճառքի գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի N 387 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։
-
Обсуждалось
21.03.2024 - 06.04.2024
-
Тип
Pешение
-
Область
Отчуждение государственной собственности
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 1434
Принт