Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 387 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2024 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 387 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 387 որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում է պետական գույքի աճուրդով  (բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդների) մասնավորեցման կարգը: Ընդ որում էլեկտրոնային համակարգի միջոցով աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն։».

2) կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե)» բառերով, «նախարարություն» բառը՝ «Կոմիտե» բառով, իսկ «նախարարի» բառերը «Կոմիտեի նախագահ» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
  • Discussed

    21.03.2024 - 06.04.2024

  • Type

    Decision

  • Area

    State property alienation

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1430

Print

Related documents / links