ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 387 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2024 թվականի N ...... –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 387 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 387 որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում է պետական գույքի աճուրդով (բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդների) մասնավորեցման կարգը: Ընդ որում էլեկտրոնային համակարգի միջոցով աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն։».
2) կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե)» բառերով, «նախարարություն» բառը՝ «Կոմիտե» բառով, իսկ «նախարարի» բառերը «Կոմիտեի նախագահ» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
21.03.2024 - 06.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի օտարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 1436
Տպել