Add to favourites

«ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՖ. ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.40 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նելլի Փալթաջյան 21.02.2024 20:44:01 Ողջունելի է հանրության կարծիք հարցնելը․ Հարգելի՛ հեղինակ, «Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց»- ի յուրաքանչյուր դասարանում միջին թվաբանական հաշվարկով ուսումնառություն է ստանում 8-9 սովորող։Անժխտելի է փոքր աշակերտ թվով դասարաններում կրթության բարձ որակի ապահովվումը, դա կփաստի կրթության ոլորտի ցանկացած ներկայացուցիչ։ Մյուս կողմից որակյալ կրթություն հնարավոր է բարեկեցիկ շենքային պայմանների և հագեցած տեխնիկական միջոցների դեպքում, քանի որ 21-րդ դարի սովորողի պահանջներն այլ են, սակայն նմանատիպ նախագծերի լայն տարածումը գործազրկության մեծ ալիք կբարձրացնի ՀՀ աշխատանքային ռեսուրսների՝ հատկապես միջինից բարձր տարիքի , շրջանում ։ Սկայն ելնելով մեր երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներից , ինչպես նաև ֆինանսական սղությունից միայն կարելի է նախագծին << կողմ եմ>> քվեարկել, խնայված գումարները նոր ենթակառուցվածքների ստեղծման և երկրի անվտանգության ապահովման համար ծախսելու նպատակով։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործմամբ:
2 Valya Shtoyan 22.02.2024 14:20:41 Դե նորակառույցների լավ տեղ է։ Բնական է։ Բա ասում էիք, վերանորոգման դպրոցների ցուցակում է? Գռզոն մի մասին տիրացել էր։ Մնացածին էլ կտիրանա Նախագծի 3-րդ կետով սահմանված է, որ «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքը թողնվումէ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
3 Անժելա Բաղդասարյան 23.02.2024 11:47:33 Մեր դպրոցը ունի երկու հերոսի դասարան Հերոսնների ոգեկոչման հնարավորությունը նկատի կառնվի նոր ուսումնական միջավայրում:
4 Անի Փալանջյան 23.02.2024 16:05:24 Հարգելիներս դպրոցը միացնելու փոխարեն փակեք հարակից դպրոցներ ընդունելության թիվը մեր դպրոցն կունենա բավարար թիվ։Որ մի դպրոցի դասարանում չլինի 30 եվ ավել իսկ մյուսում 4 5 աշակերտ Դպրոցներում սովորողների թիվը սահմանվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցներին տրվող լիցենզիայով սահմանված տեղերի:
5 Քնարիկ Հարությունյան 23.02.2024 17:08:10 Դպրոցը փակելու փոխարեն կարելի էր ուրիշ , աշակերտների թվով ծանրաբեռնված դպրոցներից աշակերտներով համալրել այս դպրոցի` աշակերտների թիվը։ 25 աշխատակից էլ գործազուրկ չի դառնա։ Դպրոցի ընտրությունը իրականացվում է ծնողի կողմից՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի, 1-ին մասի, 1-ին կետի հմաձայն:
6 Օլգա Դավթյան 23.02.2024 17:27:07 Պահել դպրոցը Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործմամբ:
7 Անժելա Բաղդասարյան 25.02.2024 17:20:26 Հերոսների անվան դասասենյակներից բացի դպրոցում է բացվել լեգենդար Կոմանդոսի անվան դասասենյակը` հենց իր իսկ ձեռքով ։ Հերոսնների ոգեկոչման հնարավորությունը նկատի կառնվի նոր ուսումնական միջավայրում:
8 Փառանձեմ Մարտիրոսյան 25.02.2024 20:34:18 Իմ կարծիքով նորմալ չէ փակել այն դպրոցը, որն ունի Կոմանդոսի և 44-օրյա պատերազմում զոհված երկու շրջանավարտների անուններով անվանակոչված դասասենյակներ( հիմնովին վերանորոգված)։ Դպրոցում դասերն անցկացվում են հայրենասիրական ոգով, իսկ դասամիջոցներին բոլոր աշակերտները քողարկող ցանցեր են գործում բանակի համար։ Կարելի է ծանրաբեռնված դպրոցներից աշակերտներ բերել այս դպրոց, որ նրանց ուսման որակն էլ բարձրանա։Այլ դպրոցներում այնքան շատ է դասարանի աշակերտների թվաքանակը ,որ ծնողները ստիպված դասապատրաստման են տալիս երեխաներին` վճարելով ավելորդ գումարներ։ Հավելեմ նաև, որ այդ դպրոցում աշխատում են արցախցի 7 մանկավարժներ և աշակերտներ։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործմամբ
9 Վարդանուշ Կարապետյան 26.02.2024 17:42:06 Ես դպրոցում ունեմ սովորող 2 թոռնուհի։Օգնեք դպրոցին աճել,ունենալ բավարար քանակ,կրթօջախը ունի աջակցության կարիք։Իմիջայլոց ընդգրկվել է վերանորոգման ծրագրի մեջ։ Դպրոցների հիմնանորոգման ընթացիկ ծրագրերում ընդգրկված չէ «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը:
10 Վարդանուշ Կարապետյան 26.02.2024 17:43:35 Աշակերտների թիվը սխալ նռրկայացնելով ոչնչի չեք հասնի։Հրաշալի դպրոց է։Հիանալի ուսուցչական կոլեկտիվ է աշխատում։Բարի,խելացի,հոգատար մարդիկ են։ Աշակերտների՝ նախագծով ներկայացված թվերը վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ տվյալ նախագիծը ներկայացվել է նախնական շրջանառման:
11 Արմինե Շավարշյան 27.02.2024 10:38:19 Եթե այդ դպրոցը ներգրավված լիներ բարենորոգումների պետական ծրագրի մեջ, ապա աշակերտների թիվը կգերազանցեր նաև Նար - Դոսի դպրոցի աշակերտների քանակը։ Դպրոցի խնդիրը չի լուծվում հենց նրա համար, որ դրվի լուծարման, դա ակնհայը աշխատելավոճ է։ Նար -Դոսի դասարանների թիվը արդեն իսկ շատ է, ուր է մնում որ այս դպրոցի աշակերտներն էլ ավելանան և դասարանները վերածվեն քաոսի։ Դպրոցը լուծարելու փոխարեն, պարզապես պետք է այն բարեկարգել։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործմամբ: