Add to favourites

«ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՖ. ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.40 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______ __________________ 2023 թ. № _______  -Ա

 «ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՖ. ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.40 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի           63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասը և 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 273.210.03395) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 210.03392):

2․ Սահմանել, որ`

1) «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան, Կենտրոն, Վարդանանց փողոց հ. 30 հասցեում գտնող 0.45406 հա մակերեսով հողամասը՝ 2342.5 քմ մակերեսով 1-ին մասնաշենքով, 672 քմ մակերեսով 2-րդ մասնաշենքով, 176.7 քմ սպորտդահլիճով, 13.4 քմ կաթսայատնով (իրավունքի գրանցման 2014 թվականի օգոստոսի 11-ի N 11082014-01-0021 վկայական) հետ վերցնել «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

4․ Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել`

1) «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը, ինչպես նաև կանոնադրությունում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը.

2) «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության  գործունեության դադարման պետական գրանցումը և «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը, սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:

5․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում լուծել «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի ապրիլի 30-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 64/0013 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6․ Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետում նշված` Երևան, Կենտրոն, Վարդանանց փողոց հ. 30 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______ __________________ 2023 թ. № _______  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 6-Ի  N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերրի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատ­ված հավելվածի 119-րդ կետը:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

  • Discussed

    21.02.2024 - 07.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4055

Print

Suggestions

Արմինե Շավարշյան

27.02.2024

Եթե այդ դպրոցը ներգրավված լիներ բարենորոգումների պետական ծրագրի մեջ, ապա աշակերտների թիվը կգերազանցեր նաև Նար - Դոսի դպրոցի աշակերտների քանակը։ Դպրոցի խնդիրը չի լուծվում հենց նրա համար, որ դրվի լուծարման, դա ակնհայը աշխատելավոճ է։ Նար -Դոսի դասարանների թիվը արդեն իսկ շատ է, ուր է մնում որ այս դպրոցի աշակերտներն էլ ավելանան և դասարանները վերածվեն քաոսի։ Դպրոցը լուծարելու փոխարեն, պարզապես պետք է այն բարեկարգել։

Վարդանուշ Կարապետյան

26.02.2024

Աշակերտների թիվը սխալ նռրկայացնելով ոչնչի չեք հասնի։Հրաշալի դպրոց է։Հիանալի ուսուցչական կոլեկտիվ է աշխատում։Բարի,խելացի,հոգատար մարդիկ են։

Վարդանուշ Կարապետյան

26.02.2024

Ես դպրոցում ունեմ սովորող 2 թոռնուհի։Օգնեք դպրոցին աճել,ունենալ բավարար քանակ,կրթօջախը ունի աջակցության կարիք։Իմիջայլոց ընդգրկվել է վերանորոգման ծրագրի մեջ։

See more