ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ __________________ 2023 թ. № _______ -Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՖ. ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.40 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասը և 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 273.210.03395) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 210.03392):
2․ Սահմանել, որ`
1) «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան, Կենտրոն, Վարդանանց փողոց հ. 30 հասցեում գտնող 0.45406 հա մակերեսով հողամասը՝ 2342.5 քմ մակերեսով 1-ին մասնաշենքով, 672 քմ մակերեսով 2-րդ մասնաշենքով, 176.7 քմ սպորտդահլիճով, 13.4 քմ կաթսայատնով (իրավունքի գրանցման 2014 թվականի օգոստոսի 11-ի N 11082014-01-0021 վկայական) հետ վերցնել «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
4․ Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել`
1) «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը, ինչպես նաև կանոնադրությունում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը.
2) «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը և «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը, սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:
5․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում լուծել «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի ապրիլի 30-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 64/0013 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6․ Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետում նշված` Երևան, Կենտրոն, Վարդանանց փողոց հ. 30 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ __________________ 2023 թ. № _______ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերրի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 119-րդ կետը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ